ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Նիյազի Նիյազովը ura.news-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական ակտիվների վերաբերյալ Փաշինյանի ծրագրերին։

— Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը մտադիր է ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին՝ Հայաստանի իշխանությունների հիմնական քաղաքական ընդդիմախոսին։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը իրավիճակը բնութագրել է որպես «կորպորատիվ զավթում»։ Ի՞նչ է ակնկալում ստանալ Փաշինյանը նման քայլի դիմելով։

— Պատասխանն ակնհայտ է. Փաշինյանը ցանկանում է Հայաստանում իր ընդդիմախոսներին զրկել տնտեսական հենքից։ Ի վերջո, ցանկացած ընդդիմադիր շարժում կարող է գոյություն ունենալ միայն ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում, չկա՛ն գումարներ՝ չկա՛ն բողոքի ակցիաներ։

— Ի՞նչ հետևանքներ կունենա դա հենց Փաշինյանի համար։ Էլեկտրացանցը տեխնիկական սպասարկման կարիք ունի, մինչդեռ Հայաստանի տնտեսական վիճակը հեռու է իդեալական լինելուց: 

— Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը ֆինանսավորում կփնտրի Եվրոպայից, որը պատրաստ է ֆինանսավորել բազմաթիվ նախագծեր Հայաստանում պայմանով, որ դա նպաստի երկիրը Ռուսաստանից հեռացնելուն։

— Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը նախկինում կոչ էր արել Հայաստանին ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ակտիվները բռնագանձելու հետագա քայլերից։ Ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող են լինել Հայաստանի վարչապետի համար հաշվի առնելով նման հայտարարությունները։

— Ընդդիմադիր ուժերի շրջանում որոշակի դժգոհություն կառաջանա, ուժեր, որոնց հետ Փաշինյանը, հավանաբար, կփորձի գլուխ հանել «հավաքական Արևմուտքի» դաշնակիցների օգնությամբ։ Եթե միջազգային կառույցները կոչ անեն Հայաստանի վարչապետին հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ գործողություններից, ապա Փաշինյանը կանտեսի դրանք (թեև Երևանի համար որոշակի ռիսկերով հանդերձ)։ Ի վերջո, Հայաստանը նախկինում արդեն իսկ անտեսել է նման կառույցներին, օրինակ անտեսել է Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի չորս բանաձև դրանք համարելով անարժեք։ Փաշինյանը կանտեսի միջազգային կառույցներին, եթե ռուս գործարարների ակտիվների բռնագանձման հարցում ճնշման բախվի։

— Վերջերս Փաշինյանը բարձրացրել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի հարցը։ Նա հայտարարել է, որ եթե Ռուսաստանը ցանկանում է մնալ, ինքը պատրաստ է քննարկել երկրում դրա ներկայության նոր պայմանները։ Արդյո՞ք դա նշանակում է, որ նա ցանկանում է շահույթ ստանալ ռուսական ռազմական օբյեկտից։

— Հայկական կողմը շրջանառության մեջ է դնում լուրեր, թե Մոսկվան կարող է վերանայել Երևանի հետ տնտեսական հարաբերությունները, մասնավորապես գազի ներկայիս շատ ցածր գները։ Սա թույլ է տալիս Փաշինյանին ակնարկել, որ եթե ռուսական կողմը բարձրացնի գազի գները, ապա Հայաստանը կբարձրացնի Գյումրիում ռազմակայանի տեղակայման համար վճարման հարցը։

— Իսկապե՞ս խնդիրը գազի գների մեջ է։ Փաշինյանը հստակեցրել էր, որ 2022 թվականի սեպտեմբերի իրադարձությունների հետ է կապված իր դժգոհությունները...

— Ինչ-ինչ պատճառներով հայկական կողմը ենթադրում էր, որ Ադրբեջանի հետ հակամարտության դեպքում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը պետք է կռվի Հայաստանի կողմից։ Իհարկե, այն այդ նպատակով չի ստեղծվել, իսկ Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված էր որպես Ադրբեջանի մաս: Փաշինյանը ցանկանում էր, որ մեր ռազմակայանը ոչ միայն ապահովի Հայաստանի անվտանգությունը, այլ նաև, ըստ էության, դառնա գործիք  սեփական նպատակներին հասնելու համար։ Դա անհնար էր այն ժամանակ, և առավել ևս անհնար է հիմա։

— Անդրադառնանք «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։ Արդյո՞ք Փաշինյանը մտադիր է ազգայնացնել այն, թե՞ պարզապես ցանկանում է շահույթ ստանալ:

— Ամենայն հավանականությամբ, կլինեն որոշակի սակարկություններ Հայաստանի կողմից, քանի որ երկիրը ձգտում է լրացուցիչ ներդրումներ ներգրավել իր տարածքում երկաթուղու ցանցը զարգացնելու համար, օրինակ երկաթուղային գիծը Ռուսաստանից Հայաստանի միջոցով դեպի Թուրքիա երկարացնելու նպատակով։ Այո, հայկական կողմը, հավանաբար, կպնդի շարժակազմի արդիականացման համար ներդրումներ կատարելու հարցում։ Սակայն Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, մեծ հաջողություն ակնկալելու քիչ հիմքեր ունի։

— Ի՞նչ ծրագրեր ունի Փաշինյանը ռուսական հանքարդյունաբերական նախագծերի վերաբերյալ հաշվի առնելով նրա քաղաքական օրակարգի տրամաբանությունը։ Օրինակ ռուս գործարար Ռոման Տրոցենկոյի հետ կապված Զանգեզուրի համալիրի դեպքում։

— Այս կամ այն ​​կերպ, Փաշինյանը կխստացնի վերահսկողությունը ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերական ոլորտների նկատմամբ։ Նույնիսկ եթե դրանք մնան մասնավոր սեփականություն, դրանց գործունեության՝ հատկապես ֆինանսական գործառնությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա, լինի դա բացահայտ, թե քողարկված կերպով։ Փաշինյանը կստիպի մեր գործարարներին ինտեգրվել երկրի իշխանական կառուցվածքի մեջ։ 

— Արդյո՞ք Երևանը շարժվում է նաև դեպի հանրապետության ֆինանսական հատվածի ազգայնացում։ Ի վերջո, հայկական կողմն արդեն քննարկել է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ռուսական ձեռնարկությունների հարկերի բարձրացումը որպես ռուսական սահմանափակումների պատճառով կրած կորուստների փոխհատուցում։

— Ամեն ինչ վկայում է բյուջետային եկամուտներն ավելացնելու նպատակով  տնտեսության նկատմամբ պետական ​​վերահսկողության ուժեղացման մասին։ Փաշինյանի համար դա, ըստ էության, մի շարք խնդիրներ լուծելու միջոց է սկսած անվտանգությունից մինչև բնակչության կենսամակարդակի բարձրացումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular