Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան։ Նա մասնակցում է Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումին։
Այս տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հիշեցնենք՝ Factor.am-ը տեղեկացրել էր, որ առավոտյան Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու։ Այն «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է առավոտյան ժամը 7-ին, վայրէջք կատարել 50 րոպե անց։ Վերադարձը սպասվում է այսօր 21։40-ին։
Նարեկ Կիրակոսյան