ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ 2025 թվականի կեսերից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը «հետևողականորեն շարժվում է» դեպի ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացումը, մի քայլ, որն «ըստ էության կորպորատիվ զավթում է»։ Նրա խոսքով Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող խորհրդարանն ընդունել է օրենք, որը թույլ է տալիս նշանակել պետական ​​ժամանակավոր կառավարիչ, սակայն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը կասեցրել է այդ որոշումը և կողմերին հորդորել զերծ մնալ օտարումից (էքսպրոպրիացիայից)։ 

ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը vfokuse.mail.ru-ին տված հարցազրույցում ներկայացրել է իրադարձությունների ժամանակագրությունը ընկերության լիցենզիան կասեցվել է 2025 թվականին, իսկ 2026 թվականին նշանակվել է ժամանակավոր կառավարիչ։ Սա ազդարարել է այն գործընթացի սկիզբը, որն ըստ էության հանգեցնում է ընկերության պետական ​​վերահսկողության տակ անցնելուն։ «Նրանք դեռ իրավականորեն չեն ավարտել ազգայնացման գործընթացը։ Իրականում սա սեփականության ուղղակի զավթում է։ Հենց դա էլ նշել է արբիտրաժային դատարանը», - նշել է փորձագետը։ Սիլաևն ընդգծել է, որ սա կառավարման սովորական փոփոխության հարց չէ, այլ լայնածավալ օտարում է: Ինչպես Հարավային Կովկասի շատ ղեկավարներ, այնպես էլ Փաշինյանը համոզված է, որ իր երկիրն այնքան արժեքավոր է, որ օտարերկրյա ներդրողները հերթ են կանգնած այնտեղ գումար ներդնելու համար, սակայն իրականությունն այլ է, հավելել է նա։ Փորձագետի կարծիքով այն փաստը, որ վեճը հասել է միջազգային արբիտրաժ, վկայում է այն մասին, որ Երևանը գործում է ներդրումների պաշտպանության չափանիշների խախտմամբ, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար առկա ռիսկերը դուրս են գալիս մեկ ընկերության շրջանակներից և ազդում երկրի ներդրումային ամբողջ միջավայրի վրա։ «Ընդ որում նման դատական ​​վճիռներով ծանրաբեռնված ընկերությունը շուկայական ցածր արժեք ունի», - նշել է Սիլաևը։ Նա կարծում է, որ Հայաստանի համար հիմնական ռիսկն այն է, որ դատարանը կարող է պահանջել ոչ միայն հրաժարվել օտարումից (էքսպրոպրիացիայից), այլ նաև փոխհատուցում վճարել սեփականատերերին։ «Փաշինյանը չի սիրում ընդունել իր սխալները։ Հայաստանի էլեկտրացանցերի ազգայնացումը ակնհայտ սխալ քայլ է, սակայն նա չի կարող չեղարկել այդ որոշումը, ինքնասիրությունը թույլ չի տալիս», - բացատրել է քաղաքագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular