ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել մանկապարտեզներում երեխաների սննդի կազմակերպման նորմատիվի ամբողջությամբ նոր խմբագրությունը. առողջապահության նախարարի 2026 թվականի հուլիսի 30-ի N 58-Ն հրամանով նոր շարադրանք է ստացել 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանի հավելվածը՝ «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.netը, պահանջները տարածվում են բոլոր մանկապարտեզների, նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինչպես նաև նախադպրոցական ծրագրեր իրականացնող կրթահամալիրների վրա՝ անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից։

Ծնողն իրավունք ունի ամեն օր տեսնել ճաշացուցակը

Նորմատիվի 20-րդ կետով ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար տեսանելի տեղերումփակցվում է հաստատության ղեկավարի հաստատած ճաշացուցակը՝ կերակրատեսակների անվանումների և ծավալների նշումով։ Այսինքն՝ ծնողը կարող է ամեն առավոտ ստուգել, թե ինչ է ուտելու իր երեխան, և համեմատել այն նորմատիվի պահանջների հետ։

Ի՞նչ է պարտադիր ամեն օր

Սննդի կազմակերպման ժամանակ պարտադիր է օրական առնվազն 2 անգամ տաքխոհարարական արտադրանքի տրամադրումը։ Ճաշացուցակում ամեն օր ներառվում են առնվազն երկու չափաբաժին բանջարեղեն կամ աղցան (բացառությամբ օսլա պարունակող բանջարեղենի՝ կարտոֆիլ, կանաչ ոլոռ, եգիպտացորեն) և առնվազն երկու չափաբաժին միրգ, իսկ ամեն շաբաթ՝ առնվազն երեք տարբեր միրգ և երեք տարբեր բանջարեղեն։ Ամեն օր տրամադրվում են կաթ կամ կաթնամթերք և սպիտակուցի աղբյուր՝ միս, ձուկ, ձու կամ լոբազգիներ (ձուկը՝ շաբաթական ոչ ավելի քան 2 անգամ), իսկ խմելու ջուրը հասանելի է մշտապես։

Ի՞նչ է արգելված ճաշացանկում

Սննդային թունավորումների և վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով մանկապարտեզներում չի օգտագործվում, մասնավորապես՝ երշիկեղենը, հում ապխտած մսից ուտեստները (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ), կրեմային հրուշակեղենը՝ տորթեր, հրուշակներ, պաղպաղակը, ժելեն, կարամելը, քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերքը, սունկը և դրանից պատրաստված կերակրատեսակները, խաշը և դոնդողածածկ արտադրանքը, աղացած մսով մակարոնը, տնային պայմաններում կամ մանկապարտեզի խոհանոցում պատրաստված պահածոներն ու կաթնաթթվային մթերքը, նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակները, չեռացրած կաթը, թերխաշ ու հում ձուն։ Միսը և ձուկն ընդունվում են միայն թարմ վիճակում. կրկնակի կամ խորը սառեցված և հալեցված մսամթերքն ու ձկնամթերքն արգելված են։

Առողջ սննդի սկզբունքից ելնելով՝ արգելված են նաև տապակած կերակրատեսակները, այդ թվում՝ կարկանդակները, փքաբլիթները, բլինչիկները և չիպսը, մարգարինը, սպրեդը և տրանսճարպերը, քացախը, մանանեխը, կծու պղպեղը և այլ կծու համեմունքներ, սուրճը և կոֆեին պարունակող բոլոր ըմպելիքները՝ ներառյալ թեյը, էներգետիկ ըմպելիքները, ավելացված շաքարով գազավորված ըմպելիքները, գետնանուշը և ծիրանի կորիզի միջուկը, մաստակը, շաքարի ու աղի բարձր պարունակությամբ սննդամթերքը։

Շոկոլադը և շոկոլադապատ արտադրանքը ճաշացանկում չեն թույլատրվում, մինչդեռ կակաոն թույլատրված է՝ ոչ ավելի քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ։ Աղը չպետք է հասանելի լինի պատրաստի սննդին ավելացնելու համար, օգտագործվում է միայն յոդացված աղ, իսկ աղցանները թթվասերով կամ մայոնեզով չեն համեմվում։

Ալերգիա ունեցող երեխաներ

Ալերգիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների սնունդը կազմակերպվում է երեխային վարող բժշկի մշակած հստակ հրահանգների կամ սննդակարգի հիման վրա՝ համաձայնեցնելով ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ։

Առանձին կանոններ՝ 6-12 ամսականների համար

Ամենափոքրերի սնուցումը կարգավորված է առանձին գլխով։ Այս տարիքային խմբում արգելվում է երեխային տալ թեյ, խոտաբույսերի թուրմ, սուրճ, մեղր, շաքար, աղ, հյութ և այլ քաղցր ըմպելիքներ, կովի կաթ՝ որպես ըմպելիք, չպաստերիզացված կաթնամթերք, և ուշագրավ նորույթ՝ պատրաստի (արդյունաբերական) մանկական սնունդ։ Ընդ որում, հավելյալ սնուցումը մանկապարտեզում տրամադրվում է միայն այն սննդատեսակներով, որոնք ծնողն արդեն ներմուծել է երեխայի ճաշացանկում, և յուրաքանչյուր երեխայի համար լրացվում է անհատական սնուցման պլան։

Կերակրման անվտանգության պահանջներն էլ են մանրամասն. երեխան պետք է նստած լինի անվտանգության ամրագոտիով բարձր աթոռին, կերակրվի դայակի չընդհատվող հսկողությամբ՝ յուրաքանչյուր երեխայի համար մեկ դայակ, իսկ կերակրման ընթացքում բացառվում է հեռուստացույցի, հեռախոսի և այլ շեղող էլեկտրոնային սարքերի օգտագործումը։ Պետք է խուսափել խեղդվելու ռիսկ առաջացնող սննդից՝ ամբողջական խաղող, հում գազար, ամբողջական ընդեղեն ու սերմեր։ Հաստատությունը պարտավոր է ունենալ կրծքով կերակրման սենյակ, կրծքի կաթը միկրոալիքային վառարանով տաքացնելն արգելվում է, իսկ պատասխանատու բուժաշխատողը ամեն օր ծնողին հաշվետվություն է տրամադրում երեխայի քնի ժամերի և ընդունած սննդի քանակի մասին։

Ինչպե՞ս է հսկվում սննդի որակը

Ամեն պատրաստի կերակրատեսակից նմուշ է վերցվում անմիջապես այն կաթսայից, որում պատրաստվել է, և պահվում առնվազն 48 ժամ սառնարանում՝ նմուշառման օրվա ու ժամի նշումով։ Գործում է խոտանորոշման հանձնաժողով, որի գնահատումից առաջ կերակրատեսակի բացթողում չի կատարվում, իսկ բուժաշխատողն ամեն օր՝ աշխատանքը սկսելուց առաջ, զննում է խոհանոցի աշխատողներին։

Ամփոփում

Ամփոփելով՝ սեպտեմբերի 1-ից գործող նոր խմբագրությամբ նորմատիվը բոլոր մանկապարտեզների համար պարտադիր է դարձնում ամեն օր ծնողներին տեսանելի ճաշացուցակը, օրական առնվազն 2 տաք սնունդը, 2 չափաբաժին բանջարեղենն ու 2 չափաբաժին միրգը, արգելում է երշիկեղենը, բաստուրման, կրեմային հրուշակեղենը, պաղպաղակը, տապակածն ու չիպսը, սուրճն ու թեյը, գազավորված քաղցր ըմպելիքները, մաստակն ու շոկոլադը, 6-12 ամսականների համար՝ նաև մեղրը, շաքարը, աղը, հյութերը և արդյունաբերական մանկական սնունդը, իսկ ամեն կերակրատեսակից նմուշը պահվում է առնվազն 48 ժամ, – տեղեկացնում է Iravaban.netը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular