ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա Թուրքիա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի Արևելյան տնտեսական ֆորումում հանդիպումից հետո կրկին քննարկվել է Գյումրում ռուսական ռազմաբազայի հարցը, գրում է svpressa.ru–ն։ Բիշքեկում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է դուրս բերել իր ռազմաբազան Գյումրուց, եթե Երևանը իր ներկայությունը համարի ավելորդ։ Հաջորդ օրը Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանը չի առարկի Գյումրուց ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը, եթե Մոսկվան այդպես որոշի։

Ակնհայտ է, որ Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հարցը չի կարող միակողմանիորեն լուծվել։ Ավելին, Մոսկվայի և Երևանի միջև ստորագրված համաձայնագիրը նախատեսում է ռուսական զորքերի ներկայություն հանրապետությունում մինչև 2044 թվականը։ 102-րդ բազայի դուրսբերումը պետք է որոշվի երկու կողմերի կամքով։ Թե ինչ որոշում կկայացվի, մնում է առեղծված։ 

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Գյումրում գտնվող ռազմաբազան։ Այն ներառում է մի քանի համակցված զորամասեր, 988-րդ զենիթահրթիռային գունդը (զինված S-300V ՀՕՊ համակարգով), մի քանի կործանիչներ (MiG-29) և հարձակողական (տրանսպորտային և հարձակողական) ուղղաթիռներ (Mi-24P և Mi-8MT): Բազան ունի մոտ 4000–ոց անձնակազմ: 2017 թվականի գարնանից ի վեր բազան համալրված է բացառապես պայմանագրային զինծառայողներով։ Ինչ վերաբերում է 102-րդ ռազմաբազայի պահպանման ծախսերին, ապա հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրի համաձայն Երևանը ծածկում է ռուսական բազայի ֆինանսավորման կեսը։ Գյումրու բազայի մարտական ​​առաքելությունն է համարվում  Ռուսաստանի հարավային սահմանների պաշտպանությունը համագործակցելով ՀՀ զինված ուժերի հետ։ Սա բավականին շքեղ է հնչում, բայց զինված ուժերի ստորաբաժանումների և կազմավորումների մարտական ​​առաքելությունները հրապարակայնորեն հասանելի չեն, ուստի 102-րդ ռազմաբազայի մարտական ​​առաքելությունը, հավանաբար, մի փոքր այլ է։ 

Ինչպե՞ս կազդի ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից Անդրկովկասում ռազմաստրատեգիական հավասարակշռության վրա, ո՞վ ավելի շատ կկորցնի դրանից Ռուսաստանը, թե՞ Հայաստանը։ Հարցերը մեկնանել է ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը։ «Ռուսաստանը բացարձակապես ոչինչ չի կորցնի այս ռազմաբազայի դուրսբերումից։ Ռուսաստանին ոչ այնքան բարեկամ երկրում լիովին մեկուսացված բազան մեզ համար բեռ է։ Այս ռազմաբազան իր գոյությամբ պետք է պաշտպաներ Հայաստանը Թուրքիայից, քանի որ հայկական բանակը պարզապես անկարող է դիմակայել հզոր թուրքական բանակին։ Ներկայումս 3 միլիոն բնակչություն ունեցող փոքր Հայաստանը բոլոր կողմերից շրջապատված է զարգացած տնտեսություններ ունեցող հզոր երկրներով՝ Թուրքիա, Իրան և Ադրբեջան։ Ռուսական ռազմաբազայի դուրսբերումից հետո Հայաստանը կդառնա ոչ միայն խոցելի, այլ նաև անպաշտպան։ Այն ցանկացած պահի կարող են կուլ տալ հարևան երկրները»,– բացատրել է նա։

svpressa.ru.– Ինչպիսի՞ն է հայկական բանակի ներկայիս վիճակը։

Երկրորդ և երրորդ ղարաբաղյան պատերազմներից հետո, իմ կարծիքով, հայկական բանակի գոյության մասին կարելի է լռել:

Այդ դեպքում ինչո՞ւ է Ռուսաստանի նախագահն այդքան հանգիստ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցում, և ինչպե՞ս կարող է փոխվել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը դրա արդյունքում։ svpressa.ru–ն խնդրել է քաղաքական գործիչ և հրապարակախոս Մաքսիմ Շևչենկոյին մեկնաբանել այդ հարցը։

svpressa.ru.– Մաքսիմ Լեոնարդովիչ, Հայաստանը շրջապատված է անհամեմատ ավելի հզոր հարևաններով։ Դրանց թվում են Թուրքիան՝ ավելի քան 86 միլիոն բնակչությամբ, Ադրբեջանը ավելի քան 10 միլիոն բնակչությամբ, և Իրանը ավելի քան 93 միլիոն բնակչությամբ։ Հայաստանի բնակչությունը մի փոքր ավելի քան 3 միլիոն է։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանը ամբողջությամբ անհետանալ աշխարհի քարտեզից ապագայում հնարավոր աշխարհաքաղաքական տեղաշարժերի արդյունքում։ Ի վերջո, պատմության մեջ դա արդեն պատահել է...

— Հայաստանը կարելի է անվանել հայերի հայրենիք՝ զուտ պայմանականորեն։ Հին հայերը ապրել են Օսմանյան կայսրությունում, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում, բայց Հայոց ցեղասպանությունից հետո նրանց գրեթե բոլորը կամ ոչնչացվել են, կամ վտարվել։ Հայերը կորցրել են իրենց հին հայրենիքը կորցնելով կապը Թուրքիայի հետ։ Այժմ հայերը ցրված են ամբողջ աշխարհում։ Ռուսաստանում մենք ունենք Ղրիմի հայեր, կան նաև Կրասնոդարի հայեր։ Հայկական սփյուռքներ կան ամենուր՝ Ֆրանսիայից մինչև Պարագվայ։ Հայաստանում ապրում են միայն փոքրաթիվ էթնիկ հայեր։ Եթե Հայաստանը ցանկանում է վերադառնալ Թուրքիա, դուռը բաց է։

svpressa.ru.–Ինչպե՞ս կզարգանան Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, եթե մեր ռազմաբազան դուրս բերվի Շիրակից։

Մեզ իրականում այս բազան պետք չէ։ Մենք չունենք ընդհանուր սահման, և եթե Հայաստանը սպառնալիքի առաջ կանգնի, ինչպե՞ս ենք մենք օգնելու նրան: Մեկ բազան ակնհայտորեն բավարար չէ։ Ռուսաստանը շահագրգռված է ապահովել, որ փոփոխվող աշխարհում երեք անդրկովկասյան հանրապետությունները՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, չմիանան ՆԱՏՕ-ին և պահպանեն իրենց չեզոք կարգավիճակը։

Ներկայումս մեր նախագահը պարբերաբար հանդիպում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը ցույց է տալիս, որ կապերը պահպանվում են, և երկխոսությունը շարունակվում է։

svpressa.ru.–Կփոխվե՞ն մեր հարաբերությունները, եթե Հայաստանը միանա ԵՄ-ին։

Նախևառաջ, ես վստահ չեմ, որ Հայաստանը կընդունվի ԵՄ: Ակնհայտ է, որ Հայաստանը ձգտում է ավելի մոտ լինել Ֆրանսիային, որտեղ ունի մեծ սփյուռք, բայց հարևան Թուրքիան էլ ունի իր սեփական տեսակետները Հայաստանի վերաբերյալ։

Ռուսաստանի հայկական սփյուռքն է որոշում մեր հարաբերությունների մեծ մասը: Մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանը, միլիարդատեր և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և հայկական սփյուռքի այլ ներկայացուցիչներ մեզ կերակրում են իրենց պատմություններով: Այդպես չպետք է լինի: Հայաստանի ժողովուրդն է ընտրել Փաշինյանին, և մենք հարգում ենք այդ ընտրությունը։ Բայց եկեք զբաղվենք մեր սեփական խնդիրներով, Ռազմական հատուկ գործողություն է ընթանում, և Հայաստանն այժմ Ռուսաստանի առաջնահերթությունների ցանկում ցածր տեղ է զբաղեցնում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular