Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորք կատարելիք այցը որևէ հետաքրքրություն չի ներկայացնում իրանցի դիվանագետների համար, սակայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելը հնարավորություն է, որը Իրանը չպետք է բաց թողնի, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումները տեղի կունենան Նյու Յորքում սեպտեմբերի 22-ից 26-ը և կավարտվեն սեպտեմբերի 28-ին։
«Նյու Յորք կատարելիք այցը որևէ հատուկ գրավչություն չունի իրանցի դիվանագետների համար, սակայն դա հնարավորություն է, որը չի կարելի բաց թողնել։ ՄԱԿ-ի գագաթնաժողովին մասնակցելը Իրանի իրավունքն է, և մենք պետք է օգտագործենք այս գագաթնաժողովը՝ հաստատելու իրան ժողովրդի օրինականությունը», – հայտարարել է Բաղային իրանական պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող ուղիղ եթերի ընթացքում։
Նա ընդգծել է Նյու Յորք կատարելիք այցի ընթացքում զգուշավորություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ չպետք է տրվեն այնպիսի ազդանշաններ, որոնք ԱՄՆ-ն կարող է մեկնաբանել որպես Իրանի կողմից թուլության դրսևորում։