ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երևանում տեղի ունեցավ «ՀԵԼԻՔՍ» բժշկական Լաբորատոր համալիրի պաշտոնական բացման արարողությունը։

«ՀԵԼԻՔՍ» միջազգային բժշկական լաբորատորիան մուտք է գործել Հայաստանի շուկա՝ բացելով սեփական տեխնոլոգիական հարթակը և մեկնարկելով ֆրանշիզային մոդելով ախտորոշիչ կենտրոնների ցանցի, ինչպես նաև կորպորատիվ ուղղության զարգացումը։

Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին «ՀԵԼԻՔՍ»-ի և «ՀԵԼԻՔՍ ՀԱՅԱՍՏԱՆ»-ի ղեկավարները, բժշկական և գիտական համայնքի ներկայացուցիչներ, գործարար գործընկերներ և հրավիրված հյուրեր։

Հայաստանի շուկա «ՀԵԼԻՔՍ»-ի մուտքով երկրի բնակիչներին հասանելի կլինեն միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան իրականացվող լաբորատոր ախտորոշման ծառայություններ։ «ՀԵԼԻՔՍ»-ը ԱՊՀ-ում առաջին և միակ լաբորատորիան է, որը ստացել է CAP-ի (The College of American Pathologists՝ Ամերիկյան ախտաբանների քոլեջ) որակի չափանիշներին համապատասխանության հավաստագիր։ Այն հաստատում է, որ ընկերության լաբորատոր հետազոտությունների որակի կառավարման համակարգը համապատասխանում է աշխարհի լավագույն լաբորատորիաների մակարդակին։

Երևանում «ՀԵԼԻՔՍ»-ի տեխնոլոգիական հարթակի գործարկումը հնարավորություն կտա առավելագույնս կրճատել ամենատարածված և պահանջված հետազոտությունների արդյունքների ստացման ժամկետները։ Ընդհանուր առմամբ, ընկերության կատալոգում հասանելի կլինի ավելի քան 3600 հետազոտություն, այդ թվում՝ բարդ գենետիկական, հյուսվածաբանական և իմունոհյուսվածաքիմիական թեստեր, ներառյալ ուռուցքաբանական և սոցիալական նշանակություն ունեցող այլ հիվանդությունների հայտնաբերմանն ուղղված հետազոտությունները։

«Հայաստանի շուկա մուտք գործելը «ՀԵԼԻՔՍ»-ի համար մեծ քայլ է դեպի միջազգային գործընկերություն և հանրապետությունում զարգացում, ինչպես նաև մեր առաքելության շարունակությունն է՝ որակյալ լաբորատոր ախտորոշումն իսկապես հասանելի դարձնել։ Մենք ցանկանում ենք, որ ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ հեռավոր շրջաններում մարդիկ ստանան ժամանակակից միջազգային մակարդակի ծառայություններ։ Մեզ համար կարևոր է մեր կարողությունները ինտեգրել հանրապետության առողջապահական համակարգին և գործընկերների հետ համատեղ աշխատել, որպեսզի ախտորոշումն ավելի հասանելի դառնա, իսկ առողջության կառավարումը՝ ավելի պարզ», - նշել է «ՀԵԼԻՔՍ»-ի գլխավոր տնօրեն Յուրի Վլադիմիրովիչ Անդրեյչուկը։

Նախագծում «ՀԵԼԻՔՍ»-ի ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 2,5 միլիարդ դրամ։ Նախագծի իրականացման շրջանակում կստեղծվի ավելի քան 200 աշխատատեղ, որոնցից ավելի քան 100-ը՝ բժշկական անձնակազմի համար։

Երևանում բացված լաբորատոր համալիրը զբաղեցնում է 850 քմ տարածք և համալրված է համաշխարհային առաջատար արտադրողների, այդ թվում՝ Roche Diagnostics-ի և Mindray-ի սարքավորումներով ու ռեագենտներով։ Համալիրը դարձել է ընկերության կառուցվածքում թվով իններորդը և ԱՊՀ երկրներում «ՀԵԼԻՔՍ»-ի երրորդ լաբորատոր համալիրը։

Նոր համալիրի առանցքային տեխնոլոգիական առավելություններից է Հայաստանում առաջին լիովին ավտոմատացված լաբորատոր հոսքագիծը, որը վերլուծիչ սարքերը միավորում է միասնական համակարգում։ Այն հնարավորություն է տալիս ապահովել լաբորատոր համալիրի բարձր թողունակությունը՝ օրական ավելի քան 20 000 հետազոտություն, նվազագույնի հասցնել մարդկային գործոնի ազդեցությունը և ապահովել հետազոտությունների բարձր ճշգրտություն ու իրականացման կարճ ժամկետներ։

«Համալիրի առանցքային առավելությունը կլինի Հայաստանում առաջին լիովին ավտոմատացված լաբորատոր հոսքագիծը, որը վերլուծիչ սարքերը միավորում է միասնական համակարգում։ Հանրապետության համար այս նորարարական լուծումը հնարավորություն կտա ապահովել լաբորատոր համալիրի բարձր թողունակությունը՝ օրական ավելի քան 20 000 հետազոտություն, ինչպես նաև երաշխավորում է մարդկային գործոնի բացառում, անգերազանցելի ճշգրտություն և հետազոտությունների իրականացման նվազագույն ժամկետներ», - պատմել է «ՀԵԼԻՔՍ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դարյա Գորյակինան։

Հայաստանում նախատեսվում է բացել առնվազն 30 ախտորոշիչ կենտրոն, որոնցից առաջինները կսկսեն գործել Երևանում։ Կենտրոններում հաճախորդները կկարողանան հանձնել անալիզներ, ստանալ բժիշկների խորհրդատվություն, ինչպես նաև անցնել ուլտրաձայնային հետազոտություն, ԷՍԳ և այլ հետազոտություններ։ Հետազոտությունների ամբողջական կատալոգը և պատվերի առցանց ձևակերպումը հասանելի են helixlab.am կայքում։

Հետագայում ցանցի զգալի մասը կձևավորվի Հայաստանի մարզերում։ Դա հնարավորություն կտա էապես բարձրացնել ժամանակակից լաբորատոր ախտորոշման հասանելիությունը երկրի ողջ բնակչության, այդ թվում՝ հեռավոր շրջանների բնակիչների համար և, անկախ բնակության վայրից, տրամադրել միջազգային մակարդակի ծառայություններ։

«Հայաստանի լաբորատոր ախտորոշման շուկան դինամիկ աճ է ցուցաբերում, և դա լավ հնարավորություններ է բացում մեր առջև։ Մեր նպատակն է ստեղծել «ՀԵԼԻՔՍ»-ի ախտորոշիչ կենտրոնների ցանց, որը երկրի ողջ բնակչությանը կապահովի ժամանակակից և հուսալի բժշկական ծառայություններով։ Մեր ծրագրերում է նաև կորպորատիվ վաճառքների ուղղության զարգացումը։ «ՀԵԼԻՔՍ»-ի հետ համագործակցությունը օրինաչափ և ռազմավարական նշանակություն ունեցող քայլ էր, քանի որ մենք լավ ծանոթ ենք ապրանքանիշի և ռուսաստանյան շուկայի բարձր չափանիշներին», - ընդգծել է «ՀԵԼԻՔՍ ՀԱՅԱՍՏԱՆ»-ի գլխավոր տնօրեն Սոննա Բաբայանը։

Հայաստանի շուկա մուտք գործելու համար «ՀԵԼԻՔՍ»-ը պայմանագիր է կնքել գլխավոր ֆրանչայզի գործընկերոջ հետ։ Գործընկերը զարգացնելու է ախտորոշիչ կենտրոնների ցանցը, ինչպես նաև աշխատելու է կորպորատիվ շուկայում՝ համագործակցելով այլ բժշկական կենտրոնների հետ։

Տեղեկանք ընկերության մասին․

«ՀԵԼԻՔՍ» միջազգային բժշկական լաբորատորիան Ռուսաստանում և ԱՊՀ-ում մասնավոր լաբորատոր ախտորոշման առաջատարներից մեկն է և շուկայում գործում է 1998 թվականից։ «ՀԵԼԻՔՍ» ապրանքանիշի ներքո Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ավելի քան 270 քաղաքներում բացվել է ավելի քան 1100 ախտորոշիչ կենտրոն։

Ընկերությունը հետազոտությունների իրականացման ոլորտում համագործակցում է ավելի քան 4000 մասնավոր և պետական բժշկական հաստատությունների հետ։ Ընկերության կառուցվածքում գործում է 9 տեխնոլոգիական հարթակ՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Կրասնոդարում, Նովոսիբիրսկում, Մինսկում, Ալմաթիում և Երևանում։

Ռուսաստանում սպառողների կողմից «ՀԵԼԻՔՍ»-ը ճանաչվել է «№ 1 ապրանքանիշ» ախտորոշիչ լաբորատորիաների շարքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular