Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԾրագրում էի գնալ Երևան, որտեղ պատրաստվում էի մասնակցել «Կեսօրը հանուն խաղաղ Ռուսաստանի» ակցիային և հանդիպում ունենալ հակապատերազմական համայնքի հետ: Սակայն Վաշինգտոնում ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին, հայտնել է ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը։
«Մանրամասներ բացահայտել չեմ կարող, բայց խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է։ Ուղևորությունը Հայաստան հետաձգվում է, իսկ իմ մասնակցությունը պլանավորված միջոցառումներին՝ չեղարկվում»,-հայտարարել է Յաշինը։