ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՆԳ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ներդնել ոստիկանության և փրկարար ծառայության համար մասնագիտական կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել։

Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում այն երիտասարդները, որոնք դեռևս հանրակրթությունն ավարտելու փուլում գիտակցված ընտրությամբ ցանկանում են իրենց մասնագիտական ապագան կապել ոստիկանության կամ փրկարար ծառայության հետ, չեն կարող անմիջապես ընտրել այդ ոլորտների համար նախատեսված մասնագիտական կրթական ուղին։ Սա սահմանափակում է պետության հնարավորությունը՝ վաղ փուլում բացահայտելու, ներգրավելու և նպատակային կրթություն տրամադրելու ոլորտի նկատմամբ հետաքրքրված, մոտիվացված և համապատասխան ներուժ ունեցող երիտասարդներին։

Առաջարկվող կարգավորումների նպատակն է ձևավորել այնպիսի համակարգ, որի արդյունքում երիտասարդների համար ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտը կդառնա գրավիչ մասնագիտական ընտրություն՝ զարգացման և երկարաժամկետ կարիերայի հստակ հեռանկարով։ Փոփոխությունը միաժամանակ հնարավորություն կտա ոչ միայն համալրել համակարգի կադրային կարիքները, այլև ձևավորել ներքին գործերի համակարգի մասնագիտական և ղեկավար նոր սերունդ։

Պետական պատվերի շրջանակում տրամադրվող կրթությունն այս մոդելով հանդես կգա ոչ միայն որպես կրթական հնարավորություն, այլև որպես հետագա մասնագիտական ծառայության և ծառայողական կարիերայի ձևավորման նախապատրաստական փուլ։

-Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձինք կնշանակվեն ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում՝ ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում անընդմեջ 10 տարի ծառայելու պայմանով։

-Միաժամանակ ներդրվում է մասնագիտական և ծառայողական առաջխաղացման հստակ, փուլային և կանխատեսելի մեխանիզմ։

-Նախագծով նախատեսվում է նաև, որ ուսման և անընդմեջ ծառայության ժամանակահատվածում պետության առջև ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով կատարած անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված՝ պետությանն ու հասարակությանը այլընտրանքային եղանակով երկարաժամկետ ծառայելու միջոցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular