ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը տասն օրով ընդհատած տեխնիկական սպասարկման աշխատանքները  Մոսկվայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու վերաբերյալ քննարկումների տեղիք են տվել, գրում է ng.ru–ն։ Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտնել է, որ սեպտեմբերի 15-ից 25-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը կդադարեցվի։ «Ռուսաստանի տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վրա նախատեսված կանխարգելիչ և հիմնանորոգման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 15-ից 25-ը ժամանակավորապես կդադարեցվի այդ գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասված է հայտարարության մեջ։ Ընկերությունը նշել է, որ այդ ընթացքում հանրապետության սպառողներին գազի անխափան և հուսալի մատակարարումը կշարունակվի առանց սահմանափակումների ներքին պաշարների և Իրանից ստացվող բնական գազի հաշվին։

Հայաստանն իր գազի պահանջարկը գրեթե ամբողջությամբ բավարարում է ռուսական գազով։ 2025 թվականին «Գազպրոմ»-ը երկրին մատակարարել է մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր գազ։ Եվս մոտ 476 միլիոն խորանարդ մետր տարեկան ստացվում է Իրանից «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177,50 դոլար գնով։ Այդ գինը գործող պայմանագրով սահմանված է մինչև 2026 թվականի վերջը կամ 2027-ի սկիզբը։

Հարկ է նշել, որ այս իրավիճակում արտառոց ոչինչ չկա։ Օրինակ 2025 թվականին պլանային սպասարկման աշխատանքներն իրականացվել են սեպտեմբերի 16-ից 26-ը, իսկ 2024 թվականի նոյեմբերին մատակարարումն ընդհատվել էր մեկուկես օրով Վրաստանի տարածքում իրականացված վերանորոգման աշխատանքների պատճառով։ Նման կարճաժամկետ ընդհատումները վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների շահագործման ընթացքում համաշխարհային պրակտիկա է: Այնուամենայնիվ, այս անգամ լուրը մեծ ուշադրության է արժանացել, քանի որ տեխնիկական սպասարկման աշխատանքների մեկնարկից կարճ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր գազի մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով լրացուցիչ մատակարարներ գտնելու հանրապետության մտադրության մասին։ «Չկա մի ոլորտ, որտեղ մենք չենք դիվերսիֆիկացնում մեր գործունեությունը։ Մեր քաղաքական որոշումն է զարգացնել մեր անկախությունն ու պետականությունը։ Ընդհանուր առմամբ, մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչ ենք անելու ցանկացած սցենարի դեպքում»,- ընդգծել էր Փաշինյանը։ Նրա խոսքով եթե հնարավորություն ստեղծվի գազ ներկրել երկրորդ, երրորդ կամ չորրորդ աղբյուրից, կամ եթե գազատար անցնի Հայաստանի տարածքով, կառավարությունը կգնա այդ ճանապարհով։

«Հայաստանում գազը էժան չէ։ Այլ երկրների համեմատ սահմանից մինչև սպառող ընկած ճանապարհին գնի ամենակտրուկ աճը տեղի է ունենում հենց այստեղ՝ Հայաստանում։ «Գազպրոմ Արմենիա»-ն շահութաբեր ընկերություն է, որը զգալի շահույթ է ստանում։ Այս փաստը պետք է ընդունել»,- հավելել էր վարչապետը։

Նա նաև պարզաբանել էր, որ եթե գազի գները բարձրանան, կառավարությունը կվերանայի ռուսական ընկերությանը նախկինում տրամադրված արտոնությունները կամ նպաստավոր պայմանները։ Փաշինյանը պատրաստ է այդ հարցը քննարկել Մոսկվայի հետ «հանգիստ, գործնական մթնոլորտում»։

Հարկ է նշել, որ գազի գների հնարավոր վերանայման թեման ակտիվորեն քննարկվում է 2026 թվականի ապրիլի 1-ին Հայաստանի ղեկավարի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից ի վեր։ Մասնավորապես, Պուտինը մատնանշել էր Երևանի դեպի եվրոպական ինտեգրում ձգտման անհամատեղելիությունը ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, ինչպես նաև հիշատակել էր եվրոպացիների համար գազի գինը։

Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ ներկայիս «տեխնիկական դադարը» համընկել է գազի ոլորտում հետագա համագործակցության պայմանների, այդ թվում գնագոյացման բանաձևի շուրջ Երևանի և Մոսկվայի միջև բարդ բանակցությունների ժամանակաշրջանի հետ։ Օրինակ մայիսի վերջին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ էր ուղարկել Երևան նշելով, որ Մոսկվան կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել 2013 թվականի համաձայնագիրը Հայաստանին բնական գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ մատակարարելու վերաբերյալ, եթե հանրապետությունը չդադարեցնի դեպի ԵՄ ընթացող շրջադարձը։ Ի պատասխան Փաշինյանը հայտարարել էր, որ անտրամաբանական է փորձել վախեցնել իր երկրին բարձր գներով, քանի որ իյնքը շուտով բավարար միջոցներ կունենա անհրաժեշտ ամեն ինչ գնելու համար։ Նա, ի թիվս այլնի, նշել էր, որ Երևանն արդեն իսկ իր սպառազինությունն է վաճառում զարգացած երկրներին։

Այնուամենայնիվ, Երևանն այս պահին գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու սահմանափակ հնարավորություններ ունի։ Ներկայումս Ռուսաստանը մատակարարում է Հայաստանին անհրաժեշտ բնական գազի մինչև 85%-ը։ Եվս 15–20%-ը ստացվում է Իրանից հանրապետությունում արտադրված էլեկտրաէներգիայի դիմաց, թեև կողմերը քննարկում են այդ ծավալների ավելացման հարցը։ Եվ այստեղ Ադրբեջանը նույնպես կարող է առաջարկել իր ծառայությունները։ Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ազեր Բադամովը Մոսկվայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու Երևանի ձգտումը դիտարկել է որպես Բաքվի հետ համագործակցության հնարավորություն։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման ֆոնին միանգամայն իրատեսական է, որ էներգետիկ ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կառաջանան։ Եթե Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները, ապա Ադրբեջանը կարող է դառնալ ամենաեկամտաբեր և աշխարհագրական տեսանկյունից բնական այլընտրանքներից մեկը», - Modern.az-ին տված հարցազրույցում ասել է Բադամովը։ Նրա խոսքով բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները կարող են կառուցվել «Թրամփի ճանապարհի» երկայնքով։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ նպատակը Հայաստանի Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից կախվածությամբ փոխարինելը չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular