ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի հատվածում գտնվող «Դելիս» գիշերային ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ստացված տվյալներն իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01։40-ի սահմաններում, նշված գիշերային ակումբի հաճախորդ, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սուրեն Խ․-ն, ալկոհոլի ազդեցության տակ, բռնել է գիշերային ակումբի պարուհիներից մեկի մազերից, որին միջամտել են ակումբի մյուս հաճախորդներ՝ Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Սերգեյ Հ․-ն, նրա եղբայրը՝ 28-ամյա Կարեն Հ․-ն, և նրանց ընկեր, Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Շամալ Ու․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենից հետո նրանք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, միմյանց ուղղությամբ նետել են գարեջրի շշեր և բաժակներ, ինչպես նաև փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Նշված վիճաբանությանը միջամտել են ակումբի մյուս հաճախորդներ՝ Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Էդվարդ Վ․-ն և նրա ընկերուհին՝ 48-ամյա Ալինա Մ․-ն, ովքեր փորձել են բաժանել վերջիններիս, սակայն Սուրեն Խ․-ն գարեջրի շշով մի քանի անգամ հարվածել է Էդվարդ Վ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից Սուրեն Խ․-ն, Սերգեյ Հ․-ն, Շամալ Ու․-ն և Էդվարդ Վ․-ն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են, և ձեռնարկվում են միջոցառումներ Կարեն Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular