ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է հարկ վճարողների մոտ ձևավորված` վերադարձման ենթակա դեբետային գումարների ժամանակին վերադարձը և շարունակում է հետևողական աշխատանքները գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Ավելացված արժեքի հարկի հաշվարկների ներկայացման արդյունքում որոշ դեպքերում հարկ վճարողի մոտ կարող է ձևավորվել վերադարձման ենթակա գումար, որն օրենքով սահմանված կարգով կարող է վերադարձվել նրան կամ հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների դիմաց։ Իսկ այդ միջոցները տնտեսվարողը կարող է տնօրինել իր հայեցողությամբ՝ ծախսերի, ներդրումների, բիզնեսի զարգացման կամ այլ ծրագրերի համար։

Այսպես, 2026 թվականի hունվար-օգոստոս ամիսներին, ընդհանուր առմամբ, 3588 հարկ վճարողների վերադարձվել է 205.5 մլրդ դրամ դեբետային գումար` 9793 դեպքով, իսկ 2025թ.-ի նույն ժամանակաշրջանում 2458 հարկ վճարողներ ստացել են 176.4 մլրդ դրամ դեբետային գումար` 5951 դեպքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2026 թվականին վերադարձված գումարն ավելացել է 29.1 մլրդ դրամով կամ 16.5%-ով, իսկ դեպքերի քանակն աճել է 3078-ով կամ 64.6%-ով:                                                                 

Ինքնաշխատ եղանակով փոխհատուցվող գումարի աճ

2025 թվականի հունվարի 1-ից ՀՀ Կառավարության N155 որոշմամբ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով՝ ԱԱՀ-ի հաշվարկով առաջացած և սահմանված չափանիշներով ռիսկային չհամարվելու դեպքում փոխհատուցվող գումարը հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրվում է մեկ օրվա ընթացքում՝ առանց ուսումնասիրության և ավտոմատ եղանակով։

Կառավարության ռիսկային չափանիշների համապատասխան մեթոդաբանության մշակման, կիրառման և գործիքների շարունակական լավարկման արդյունքում 2026 թվականի ութ ամիսների ընթացքում ավտոմատ եղանակով 5286 դեպքով 62.3 մլրդ դրամ գումար է վերադարձվել հարկ վճարողներին, իսկ 2025 թվականի նույն ժամանակահատվածում ավտոմատ վերադարձի ցուցանիշները կազմել են` 1202 դեպք և 10.4 մլրդ դրամ: Այսպիսով, ավտոմատ վերադարձված դեպքերի թիվն աճել է 4084-ով կամ 339.8%, իսկ փոխհատուցված գումարը` 51.9 մլրդ դրամով կամ 498.6%-ով: 2026 թվականին ընդհանուր վերադարձված գումարի մեջ ինքնաշխատ վերադարձի կշիռը կազմել է 30.3%՝  նախորդ տարվա 5.9%-ի փոխարեն․ ընդհանուր դեպքերի քանակի մեջ՝ կշիռը կազմել է 54.0%՝ նախորդ տարվա 20.2%-ի փոխարեն: Միաժամանակ, 2026 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին ավտոմատ վերադարձված գումարների տեսակարար կշիռն ընդհանուր վերադարձված գումարների նկատմամբ կազմել է համապատասխանաբար՝ 44.5%, 37.5% և 59.5%։

Ավտոմատ վերադարձի ցուցանիշի աճը վկայում է ԱԱՀ վճարողների հարկային կարգապահության բարելավման և հարկային հաշվարկներն օրենսդրության պահանջներին համապատասխան ներկայացնելու գործընթացի շարունակական բարելավման մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular