«Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիանալի հասկանում է, որ իր երկիրը հսկայական տնտեսական օգուտներ է ստանում Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ համագործակցությունից, սակայն շարունակում է համառորեն հանրապետությունը մղել դեպի ԵՄ՝ արևմտյան ներդրումների հույսով։ Քաղաքագետ Յուրի Սվետովն է այդ մասին ասել tsargrad.tv–ի հետ զրույցում։
Նա կարծում է, որ Փաշինյանը խաղում է բազմավեկտորության ոճով սխալմամբ կարծելով, որ Ռուսաստանին Հայաստանը ավելի շատ է պետք, քան Հայաստանին Ռուսաստանը։ ՀՀ վարչապետի կարծիքով Արևմուտքը Մոսկվային անկյուն է մղել Հյուսիսարևելյան ճակատում, ուստի հիմա ռուսները պետք է գնահատեն իրենց մնացած դաշնակիցներին։ Դա էլ, ենթադրաբար, դաշնակիցներին իրավունք է տալիս Ռուսաստանից «պարան հյուսել»։ Սակայն իրականում ամեն ինչ այլ է։ Ռուս պաշտոնյաները անկեղծ են. կարող ես միանալ ԵՄ-ին, բայց այդ դեպքում ստիպված կլինես հրաժեշտ տալ ԵԱՏՄ-ին, կարող ես հրաժարվել Ռուսաստանի ռազմաբազայից, բայց այդ դեպքում լիովին անպաշտպան կմնաս։
Սվետովը հիշեցրել է, որ նմանատիպ տրամադրություններ նախկինում կարելի էր նկատել նաև Վրաստանում։ Այն ժամանակ Վրաստանի իշխանությունները ևս ակտիվորեն փորձում էին հասնել եվրոպական ինտեգրացիայի և ռուսական շուկան փոխարինել եվրոպականով, սակայն արագորեն հայտնաբերեցին, որ Եվրոպայում ոչ ոք վրացական ապրանքների կարիքը չունի։ Քաղաքագետը խոստովանել է, որ անձամբ է ականատես եղել այդ եվրոպական երազանքի փլուզմանը։ 2008 թվականի պատերազմից հետո Վրաստանը փորձում էր իր գինիները վաճառել Եվրոպայում։ Գերմանիա կատարած այցի ժամանակ Սվետովը անձամբ է խանութում տեսել վրացական գինու շիշ, որը վաճառվում էր 18 եվրոյով, բայց դրա կողքին կային շատ ավելի էժան ֆրանսիական և իտալական գինիներ։ «Ես հարցրի վաճառողին, թե արդյո՞ք մարդիկ գնում են վրացական գինի, և նա պատասխանեց, որ սկզբում, երբ հայտարարվեց Վրաստանի հետ համերաշխության արշավի մասին գնում էին, բայց հետո դադարեցին։ Այդ ժամանակվանից էլ գինին մնացել էր դարակին։ Այդպես ավարտվեց Վրաստանի մուտքը եվրոպական շուկա, և հիմա նրանք կրկին առևտուր են անում մեզ հետ։ Նույնը կպատահի նաև Հայաստանի հետ», - պարզաբանել է փորձագետը։
Հարկ է նշել, որ Փաշինյանը վերջերս սկսել է փոքր-ինչ փոփոխել իր քաղաքականությունը՝ այն դարձնելով մի փոքր պակաս հակամարտող Ռուսաստանի նկատմամբ։ Վերջերս նա հայտարարել է, որ կարող է ռուսական ընկերություններին ներգրավել Երևանում նոր մետրոյի կայարանի կառուցման գործում։ Նաև
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Փաշինյանի հետ։ Սվետովը կարծում է, որ հանդիպման նպատակը կլինի ներկայիս հարաբերությունների վերանայումը, կողմերը կփորձեն կապ հաստատել միմյանց հետ հաշվի առնելով փոխադարձ շահերը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am