ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտոնական Երևանի վերջին քայլերն աչքի են ընկնում պարադոքսալ, եթե ոչ երկիմաստ վարքագծով, գրում է vz.ru–ն։ Մի կողմից Հայաստանը ԵԱՏՄ–ին պաշտոնական բողոք է ներկայացրել կապված հայկական ապրանքների մատակարարման նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների հետ և թվում է, թե Երևանը նպատակ ունի խթանել համագործակցությունը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ։ Մյուս կողմից էլ Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ իր երկիրը չի հրաժարվի ԵՄ–ին միանալու օրենսդրական գործընթացից։ Իրականում թվում է, թե Հայաստանը ցանկանում է մաքսային միություն ունենալ ԵՄ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ։ Իր հերթին, ԵՄ խորհուրդը քայլ է կատարել Երևանի ուղղությամբ ընդունելով ժամանակավոր միջոցառումներ Հայաստանի հետ առևտուրն ազատականացնելու համար սահմանելով այսպես կոչված արտոնյալ ռեժիմ։ Ըստ Բրյուսելի այդ միջոցառումները կընդգրկեն Հայաստանից դեպի ԵՄ իրականացվող ընթացիկ արտահանման 80%-ը։ Ընդ որում Բրյուսելը չի ​​թաքցնում այն ​​փաստը, որ դա քաղաքական որոշում է։ 

Բայց արդյո՞ք այս «նոր հնարավորությունները» իրական են Հայաստանի համար։ ԵՄ-ի կողմից առևտրային մաքսատուրքերի վերացումը ամենևին չի երաշխավորում հայկական ապրանքների հոսք դեպի ԵՄ: Լոգիստիկայի տեսանկյունից ԵՄ արտահանում իրականացնելն ավելի հեշտ և էժան է անգամ Հյուսիսային Աֆրիկայից, քան Հայաստանից։ Դրան գումարվում են նաև բյուրոկրատական ​​և կարգավորող վերահսկողության հետ կապված խոչընդոտները։ «Եվրոպական միության անասնաբուժական և բուսասանիտարական պահանջները չափազանց խիստ են, մինչդեռ հայկական արտադրանքը, ինչպես վկայում են ռուսական ստուգումները, հաճախ չեն համապատասխանում նույնիսկ ռուսական չափանիշներին, — պարզաբանել է տնտեսագետ Իվան Լիզանը vz.ru–ի հետ զրույցում,– դա ներառում է ամեն ինչ՝ սկսած սերտիֆիկացումից, փաթեթավորումից և մակնշումից մինչև արտադրական վերահսկողություն»։

Ինչպես նշել է Ռուսաստանի ԱԳՆ–ն, անշուշտ, առկա է «հայկական արտահանման հոսքը դեպի այլ շուկաներ, մասնավորապես Արևմուտք, վերաուղղորդելու փորձ»։ Սակայն, ի հեճուկս Երևանի հնչեցրած համարձակ հայտարարությունների, արտահանման իրական ծավալները նվազագույն են հենց այն պատճառով, որ եվրոպական չափանիշները տարբերվում են ռուսականից։ Նույնիսկ եթե Հայաստանին հաջողվի ԵՄ-ի հետ լիարժեք ազատ առևտրի համաձայնագիր կնքել, իրավիճակը պարտադիր չէ, որ բարելավվի. սահմանափակումները պարզապես ավելի համակարգային բնույթ կստանան։ 

Եվրոպան Հայաստանին չի տրամադրի իր ապրանքները ԵՄ-ում վաճառելու լիակատար ազատություն, բայց փոխարենը կպահանջի գյուղատնտեսական արտադրությունն ու քաղաքականությունը համապատասխանեցնել Եվրոպական հանձնաժողովի չափանիշներին։ «Հենց Եվրոպական հանձնաժողովն է դա որոշում պարբերաբար վերանայվող քվոտաների միջոցով, այսինքն այն, թե ի՞նչ պետք է իրականում արտադրեն Եվրոպայի հետ ազատ առևտրի համաձայնագրեր ունեցող երկրները, — ասել է Իվան Լիզանը,– հետևաբար, Երևանը ոչինչ չի շահում ԵՄ-ի հետ առևտուրն ազատականացնելու որոշումից։ Մինչդեռ Եվրոպան կարող է զգալի օգուտներ քաղել, և խոսքը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի մասին է։ ԵՄ-ն մտադիր է օգտագործել Հայաստանը որպես «բանալի» միաժամանակ ռուսական շուկայի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և բուն ռուսական շուկա մուտք գործելու համար»։

«Հայաստանը հանդիսանում է Եվրոպական միությունից Ռուսաստան ապրանքների «մոխրագույն» ներկրման ուղիներից մեկը։ Դա ներառում է որոշակի խիստ զգայուն ապրանքներ, որոնք ներկայումս մեծ նշանակություն ունեն մեզ համար, — vz.ru–ի հետ զրույցում պարզաբանել է IMEMO-ի գիտաշխատող Դմիտրի Օֆիցերով-Բելսկին,–և սա միակ խնդիրը չէ։ Որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանը լիարժեք մաքսային միության մաս է կազմում, ինչը նշանակում է, որ նա ստանում է տվյալներ ԵԱՏՄ շուկաներ մուտք գործող ապրանքների տեսակնու և ծավալների վերաբերյալ։ Այդ տեղեկատվության հասանելիությունը ԵՄ-ին թույլ կտա մասնակիորեն վերահսկել դեպի Ռուսաստան իրականացվող «մոխրագույն» ներկրման ուղիները այլ գործընկեր երկրներից»: 

Երկրորդ հարցը վերաբերում է նրան, որ Հայաստանը ձեռնպահ է մնում ԵՄ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանափակումներ կիրառելուց։ Ըստ էության, դա նշանակում է մաքսային քաղաքականության տապալում։ «ԵԱՏՄ շուկան ունի ԵՄ-ից ապրանքների ներկրման իր կանոնները։ Եվ, բնականաբար, դրանք կդասվեն «սահմանափակումների» շարքին, — vz.ru–ին տված հարցազրույցում բացատրել է ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը,– Բրյուսելը կփորձի օգտագործել Հայաստանի հետ կապը իր ապրանքները Եվրասիական շուկա առանց մաքսատուրքի մատակարարելու համար դրանով իսկ զրոյացնելով Մաքսային միության ողջ իմաստը անդամ պետությունների համար»։ 

Այսպիսով, ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելով Երևանը փաստացի գործում է ի վնաս Ռուսաստանի տնտեսության հանուն Եվրոպական միության շահերի, և բնականաբար, Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ «Եթե Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ի կազմում, ապա պետք է հետևի ԵԱՏՄ արտաքին առևտրային կանոններին։ Գործնականում Եվրոպայի հետ համաձայնագիրը նշանակում է, որ Հայաստանը ստիպված կլինի դուրս գալ ԵԱՏՄ-ի միասնական մաքսային տարածքից, — ասել է Նիկոլայ Սիլաևը,– այլ կերպ ասած անհնար է միաժամանակ երկու աթոռի վրա նստել։ Պետք է ընտրություն կատարել»։

Ընդ որում Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, առնվազն մինչև ԵՄ–ին միանալու շեմին հայտնվելը նա մտադիր է շարունակել զբաղեցնել նաև ԵԱՏՄ «աթոռը»։ Առաջին հայացքից թվում է, թե անհնար է այդ աթոռը նրա տակից հանել, քանի որ կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը չեն նախատեսում անդամակցությունից հեռացման հնարավորություն։ Բայց մյուս կողմից էլ կազմակերպությունից որևէ երկրի հեռացնելու ուղղակի արգելք նույնպես գոյություն չունի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular