ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է

ՄՇԱԿՈՒՅԹ

Բաղրամյան 6-ի բակում ժենգյալով հացի ու փախլավայի անուշ բույրն է տարածվել։ Արցախցի կանայք հենց տեղում պատրաստում են Արցախի համեղ ուտեստներն ու հյուրասիրում «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակի պաշտոնական շնորհանդեսի հյուրերին։

Երազ ունեմ, որ պետք է վերադառնանք

Տիկին Դոնարան Ստեփանակերտի շուկայում 36 տարի ժենգյալով հաց է թխել ու վաճառել։ Երևանում, ասում է, սկսեցի զրոյից։ «Մին տեղ վերցրեցինք, սրճարան, նույն բիզնեսը այստեղ բացեցինք։»։ Տիկին Դոնարան բիզնեսից դժգոհ չի, մշտական հաճախորդներ ունի՝ թե արցախցիներ, թե երևանցիներ։ Ժենգյալով հացի համար կարևոր բոլոր կանաչիներն էլ՝ կընձմընձուկը, ճըռճըռօկը, թըրթընջուկ, պէնջյարն ու թելուկը Մասիսից են բերում։ Դեռ Ստեփանակերտում հադրութցի կանայք էին աճեցնում ու իրենցից էր գնում։ Հիմա այդ կանայք Մասիսում են ապրում ու կանաչի են աճեցնում։ Էլի նրանցից է գնում։ «Փառք Աստծո, 44-օրյա պատերազմում վիրավորված կրտսեր տղաս ապաքինվեց։ Հիմա  նրա հետ եմ էս գործն անում։ Առաքումնա կազմակերպում, կանաչիները բերում»։ Մեծ որդին ավտոմեխանիկ է աշխատում։ Գործը կա, ասում է տիկին Դոնարան, ճիշտ է առայժմ տուն չունենք, բայց դե մի դուռ կբացվի։ Ռուսաստան, կամ այլ երկիր գնալու ոչ մտադրություն է ունեցել, ոչ էլ ունի։ «Էս հլյա մեր հողնա, ուրիշ երկրում ինչ անեմ։ Հենա, գնացողներն էլ հետ են գալիս։ Ամեն դեպքում, էս մեր երկիրնա, մեր հայերն են։ Ով հետա գալիս, ասումա, երեխան տանից դուրս չի գալիս, վախենումա։ Իսկ էստեղ մեր  հայություննա։ Իրականության հետ դժվար թե համակերպվեմ։ Երազ ունեմ, որ պետք է վերադառնանք։ Երբ որ ասին մերնա, առաջինը, երևի ես կգնամ»։

Մենք պատրաստ էինք դիմադրել ու դիմանալ այնքան, մինչև հույսի դուռ կբացվի։ Ցավոք, այդ դուռը չբացվեց․․․

«Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակի նախագիծը շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրեց «Մենք ենք, մեր սարերը» զարգացման գործակալության տնօրենի տեղակալ, նախագծի ղեկավար Նարինե Աղաբալյանը։

«Երեք տարի առաջ մենք մտածում էինք անասելի դժվարություններն ու զրկանքները հաղթահարելու ու մեր հողին կառչելու մասին։ Մենք պատրաստ էինք դիմադրել ու դիմանալ այնքան, մինչև հույսի դուռ կբացվի։ Ցավոք, այդ դուռը չբացվեց։ Եղավ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը։ Մենք հեռացանք մեր հայրենիքից, այնտեղ թողնելով մեր սրբավայրերը, մեր եկեղեցիները, մեր հազարամյա պատմության ձեռակերտ կոթողները։ Ցավալի է տեսնել, երեք տարի հետո, հատկապես այս օրերին, թե ինչ է տեղի ունենում հայաթափված Արցախում։ Ինչպես է  Ադրբեջանի իշխանությունը կազմակերպել հերթական ցուցադրական այցը և արդեն օկուպացված Արցախում կազմակերպել Արցախի պատմության զեղծարարության հերթական «վարպետության դասը» օտարերկրյա դիվանագետների համար։ Իսկ մենք, ավաղ, այսօր Արցախում շարունակվող մշակութային ցեղասպանությունը կասեցնելու շատ լծակներ չունենք։

Տիկին Աղաբալյանը ընդգծեց, «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է։ Մեծ պատասխանատվությամբ են ստանձնել ու իրականացրել Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք  ենք, մեր սարերը» զարգացման գործակալության այս նախագիծը։ «Նախագիծը իրականացրեցինք Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ և նվիրյալ մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ»,– նշեց նախագծի ղեկավարն ու ներկայացրեց, թե ինչպես են հավաքել, խմբավորել, դասակարգել ու ստեղծել բնատարածքից զրկված Արցախի մշակույթի ամբողջական քարտեզ:

Սա կարևորագույն թվային նախագիծ է, որի հիմնական նպատակն է մեկտեղել և առցանց տիրույթում պահպանել Արցախի ամբողջ պատմամշակութային ժառանգությունը:

Արցախը վերակենդանացնել թվային տարածքում որպես ինքնության, ճանաչման և շարունակության կենդանի աղբյուր 

«Արցախյան մշակույթի թվային տունը» ձևավորվել է որպես հավաքական հիշողության, կենդանի գիտելիքի և ինքնության պահպանման ու փոխանցման միջավայր։ Այստեղ ներկայացված նյութերը բացահայտում են արցախյան մշակույթի բազմաշերտ աշխարհը՝ բանավոր ավանդություններ, լեզվաբանական հարստություն, ծեսեր, արվեստ ու արհեստներ, բնության և տիեզերքի մասին գիտելիքներ։ «Արցախյան մշակույթի թվային տունը» պատմական փաստաթղթերի, քարտեզների և ուսումնասիրությունների միասնական շտեմարան է, որը հասանելի է թե՛ հանրությանը, թե՛ միջազգային գիտնականներին և որը թույլ չի տա ջնջել հայկական հետքը։ «Այսքանով աշխատանքները չեն ավարտվում։ Այս հարթակն անընդհատ զարգացման կարիք ունի և չի եզրափակվելու միայն տեղադրված նյութերով»,– ընդգծեցին նախագծի փորձագետներ Արմեն Սարգսյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը և հարթակի բովանդակության կառավարիչ Լուսինե Մարգարյանը։ Աշխատանքները կշարունակվեն և «Արցախյան մշակույթի թվային տունը» կդառնա ինքնության ճանաչման և շարունակության կենդանի աղբյուր և հավատ, որ Արցախն ապրում է, քանի դեռ հիշում ենք, քանի դեռ խոսում ենք, քանի դեռ պատմում ենք…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular