Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 14-ին ժամը 10:20- 18:00-ն կդադարեցվի Զորակ, Դարբնիկ, Դաշտավան գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: