ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունները մտադիր են խստացնել այլ երկրներում բնակվող էթնիկ հայերին քաղաքացիություն շնորհելու կարգը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անձնագրեր պետք է տրամադրվեն միայն երկրում մշտապես բնակվողներին փաստացի զրկելով Սփյուռքի ներկայացուցիչներին այդ հնարավորությունից, գրում է argumenti.ru–ն։

Դժվար է պատկերացնել ժամանակակից Հայաստանն առանց Սփյուռքի հետ կապերի։ Բավական է նշել, որ եթե երկրի բնակչության թիվը կազմում է 3,1 միլիոն, ապա աշխարհում կա 10–12 միլիոն էթնիկ հայ, ինչը նշանակում է, որ Սփյուռքը երեքից չորս անգամ մեծ է երկրի ներսում ապրող բնակչությունից։ Երկար ժամանակ էթնիկ հայերի հետ սերտ կապերը հանրապետությունում համարվում էին հիմնարար արժեք, սակայն վերջին տարիներին քաղաքականությունը սկսել է փոխվել։ Սկզբում դա դրսևորվում էր առանձին անձանց նկատմամբ սահմանափակումներով, իսկ այս տարի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ սկանդալ բռնկվեց. իշխանամետ գործիչները պնդում էին, թե Ռուսաստանն իբր էթնիկ հայերին ուղարկում է երկիր հատուկ ընդդիմության օգտին քվեարկելու նպատակով։ Այս նոր քաղաքականության պատճառներն ակնհայտ են. Սփյուռքը մեծամասամբ դեմ է Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի գործող ղեկավարությունը իր ռազմավարությունը կառուցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման վրա, և հետևաբար նախընտրում է չշեշտադրել Ղարաբաղի կորուստը կամ Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջները։

Քաղաքական վերլուծաբաններն կարծում են, որ այս բարեփոխումը կխզի Հայաստանի կապերը Սփյուռքի հետ։ Փաշինյանը ո՛չ վերահսկում է Սփյուռքը, ո՛չ էլ զգալի ազդեցություն ունի այնտեղ, ուստի էլ փորձում է այն մեկուսացնել Հայաստանի ներքին գործերից։ Այդպիսով նա հրաժարվում է Հայաստանը որպես համաշխարհային ազգային հայրենիք յուրաքանչյուր հայի համար ապահով ապաստարան դիտարկելու հայեցակարգից։ Վերլուծաբանները ենթադրում են, որ ապագայում քաղաքացիություն կարող է շնորհվել հանրապետության տարածքում ծնվելու հիման վրա։ Նման քայլը թույլ կտա նաև խորհրդային տարիներին այնտեղ բնակված բազմաթիվ ադրբեջանցիների ստանալ անձնագրեր, ինչին ակտիվորեն ձգտում է նաև Ադրբեջան–Թուրքիա տանդեմը:

Ըստ փորձագետների Երևանը փորձում է թուլացնել երկրի կապերն արտերկրում բնակվող հայրենակիցների հետ, քանի որ երկար ժամանակ ազգային ինքնության երեք հենասյուներն էին Հայաստանը, Արցախը (Ղարաբաղը) և Սփյուռքը։ Տարածքային զիջումներն արդեն իսկ տեղի են ունեցել, և այժմ հերթը Սփյուռքինն է, որտեղ ազգային շահերն ու Ցեղասպանության հիշատակը դեռևս խորին հարգանքի են արժանանում։ Սակայն այդ կապերի խզման դեպքում անգամ պետության գոյությունը կհայտնվի կազմաքանդման վտանգի առջև։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular