ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեռևս այս տարվա սկզբին էր Փաշինյանը հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միավորելու ծրագրերի մասին, և դա դիտարկվում է TRIPP տրանսպորտային միջանցքի նախագծի շրջանակներում, գրում է svpressa.ru–ն:

Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած վերջին այցի ընթացքում էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ազգային հեռուստատեսությանը, որի ժամանակ անդրադարձել է Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանի ապագային։ Նա պնդել է, որ կայանը «վաղ թե ուշ պետք է փակվի», քանի որ այն, իբր, «հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»։ Ադրբեջանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ այդ դեպքում Հայաստանին սպառնում է «լիարժեք էներգետիկ ճգնաժամ»։ Միաժամանակ նա նշել է, որ էներգետիկ միջանցքը, որն անցնելու է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և այնուհետև դեպի Թուրքիա ու Եվրոպա, «հնարավորություն կտա հայկական էներգետիկ համակարգին դիմակայել ճգնաժամին»։ 

Իսկ ահա քաղաքագիտության դոկտոր և էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի խոսքով «տարածաշրջանային ինտեգրման օրակարգի քողի ներքո Հայաստանի համար ձևավորվում է էներգետիկ նոր կախվածություն»։ «Ադրբեջանը չի ցանկանում մեզ պարզապես էլեկտրաէներգիա վաճառել. նա ցանկանում է մեզ կախվածության մեջ գցել, որպեսզի կարողանա ցանկացած պահի փակել «անջատիչը» և պայմաններ թելադրել», — նշել է նա իր տելեգրամյան ալիքում։

Միաժամանակ, Դավթյանը գնահատել է, որ ներկա փուլում Ադրբեջանը չունի բավարար էներգետիկ հզորություններ էլեկտրաէներգիայի կայուն արտահանում, այդ թվում դեպի Հայաստան, իրականացնելու համար։ Նա նաև պարզաբանել է, որ ներկաայումս առկա են պայմաններ արտաքին մատակարարների Հայաստանի շուկա մուտք գործելու համար, քանի որ երկրի էլեկտրաէներգիայի շուկան 2022 թվականի փետրվարից ազատականացվել է։ Այդ համատեքստում փորձագետն ընդգծել է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի առանձնահատուկ նշանակությունը, որը Հայաստանին հնարավորություն է տալիս արտահանել էլեկտրաէներգիա և մասնակցել այնպիսի տարածաշրջանային էներգետիկ նախագծերի, ինչպիսին է Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման ձգվող «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս նախկինում հայտարարել էր, որ Մեծամորի ԱԷԿ-ի փակումը Հայաստանը էներգետիկ առումով կախվածության մեջ կդնի այլ երկրներից։

Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի ռազմավարական նպատակն է հասնել էներգետիկ լիարժեք անկախության արևային էներգիայի արտադրության և էներգիայի կուտակման համակարգերի զարգացման միջոցով։ Հարկ է նաև նշել, որ մայիսին Երևանն ու ԵՄ-ն համատեղ հայտարարություն են ընդունել կապված «Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը 2040 թվականին Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործումից հանելու ճանապարհային քարտեզի մշակման» հետ։

Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի վարչապետի, սեպտեմբերի 29-ին նախատեսված է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայաստան երկրում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Նա, սակայն, հստակեցրել է, որ ատոմակայանի կառուցման հարցը աշխարհաքաղաքական ընտրության խնդիր չէ. «Մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը։ Մենք կընտրենք նրան, ով մեզ կներկայացնի լավագույն առաջարկը»։

Բայց ինչպե՞ս կարող է ազգային էլեկտրացանցի փոխանցումը ադրբեջանական կառավարմանը կապված լինել այս ծրագրերի հետ, svpressa.ru–ն այս հարցն է ուղղել քաղաքագետ, Եվրասիական վերլուծական ակումբի նախագահ Նիկիտա Մենդկովիչին:

«Իմ կարծիքով նման խոսակցությունների ի հայտ գալը Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսը աբսուրդի հասցնելու դրսևորում է։ Իսկապես, Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման արդյունքում (ինչը ներկայացվում է որպես հենց այս քայլի հիմնավորում) Հայաստանը հետևողականորեն զիջումների է գնում Ադրբեջանին։ Ղարաբաղը կորսվեց։ Հայաստանի էլեկտրացանցերի փոխանցումը ադրբեջանական կառավարմանը տրամաբանական քայլ կլիներ դեպի Երևանի և հայկական այլ քաղաքների հանձնումը ադրբեջանական վերահսկողությանը։ Ենթադրաբար, սա ևս կապված կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետ։ Այսպիսով, սա փորձ է ռացիոնալացնելու, կանխատեսելու կամ, ավելի ճիշտ, էքստրապոլյացիայի ենթարկելու ներկայիս քաղաքական գործընթացների ընթացքը։ Ինչ վերաբերում է Փաշինյանի դիրքորոշմանը, ապա հստակ տպավորություն է ստեղծվում, որ նա պարզապես չի գիտակցում իր գործողությունների հետևանքները։ Նա խոսում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարի մասին և քննարկում Եվրոպական միությանը միանալու հարցով հանրաքվե անցկացնելու հարցը։ Եվ այս ամենի ֆոնին էլ հայտարարում է Մոսկվայի հետ նոր ատոմակայանի կառուցման շուրջ համաձայնության գալու ցանկության մասին։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար իմաստ չունի ներդրումներ կատարել ոչ բարեկամական երկրում։ Եթե Եվրոպական միությունը որոշեր (ինչպես արել են Հունգարիան և այլ երկրներ) օգտագործել ռուսական միջուկային տեխնոլոգիաները, կարծում եմ, որ եվրոպացի ներկայացուցիչները ուղղակիորեն կբանակցեին Մոսկվայի հետ փոխանակ այդ հարցը վստահելու Փաշինյանին։ Ուստի, կրկնում եմ այս պահին ես կապ չեմ տեսնում այդ իրադարձությունների միջև։ Ինչ վերաբերում է գործող միջուկային օբյեկտների վերանորոգմանն ու սպասարկմանը, ապա դա, կրկին, երկկողմ համաձայնագրերի խնդիր է։ Եվ այդ համաձայնագրերը, ինչպես արդեն նշել եմ, պետք է դիտարկել այս համատեքստում. Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայումս հանգեցնում է մշտական ​​զիջումների ու կորուստների՝ թե՛ գաղափարական, թե՛ տարածքային։ Ըստ էության, սա ազգային կապիտուլյացիայի տանող ուղի է։ Եվ եթե այն իսկապես հասցվի իր տրամաբանական ավարտին, ապա դա կնշանակի հայկական պետականության վերացում»,– ասել է Մենդկովիչը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular