Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա
ՍՊՈՐՏՍերբիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սաշա Զդելարը նոր ակումբ ունի։ 31-ամյա կիսապաշտպանը միացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոային»՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Զդելարի՝ «Նոա» տեղափոխության մասին սեպտեմբերի 13-ին միաժամանակ հաղորդել են մի շարք ռուսական ֆուտբոլային լրատվամիջոցներ։ MetaRatings-ը, հղում կատարելով լրագրող Իվան Կարպովին, հայտնում է, որ նախկինում Մոսկվայի ԲԿՄԱ-ում և Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» հանդես եկած ֆուտբոլիստը դարձել է Երևանի ակումբի խաղացող։
Նույն տեղեկությունը հրապարակել է նաև Euro-Football-ը, որի համաձայն՝ 31-ամյա սերբ կիսապաշտպանը «Նոային» միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Պարբերականի փոխանցմամբ՝ Զդելարի վերջին ակումբը եղել է բելգրադյան «Պարտիզանը», որի կազմում նա նախորդ մրցաշրջանում Սերբիայի առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում։