Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռшզմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում․ Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը չի դադարեցնի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Զելենսկիին Մոսկվա հրավիրելը Ռուսաստանի կողմից բարի կամքի դրսևորման հսկայական ժեստ է:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ եթե Զելենսկին իսկապես ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, նա կարող է գալ Մոսկվա. հրավերը դեռևս ուժի մեջ է։
Մինչ այդ Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի Մայամի։