«Գասպարյան. Եվրոպային այսօրվա Հայաստանը պետք չէ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նպատակն է ցանկացած գնով Հայաստանը Եվրամիությանը մոտեցնել, գոնե որպես անդամակցության թեկնածու, ինչի մասին գրված է նրա կարդացած Սորոսի ձեռնարկներում։
Այս մասին rt.com-ին տված հարցազրույցում ասել է հեռուստատեսային և ռադիոհաղորդավար, Ռուսաստանի հանրային պալատի անդամ Արմեն Գասպարյանը։ «Եվրոպային այսօրվա Հայաստանը պետք չէ։ Նրան կարելի է, այսպես ասած, կախել անդամակցության անվերջ թեկնածուի, կեռիկից, որտեղ նա կախված կմնա 200 տարի։ Եթե Թուրքիան 1999 թվականից ի վեր որևէ առաջընթաց չի գրանցել ԵՄ անդամակցության այդ ճանապարհին, ապա օբյեկտիվորեն ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը», - հարց է հնչեցրել rt.com-ի զրուցակիցը։
Նա կարծում է, որ Եվրոպան այստեղ ավելի շուտ հոգեբանական նպատակ է հետապնդում, այն է «կրկին նյարդայնացնել Ռուսաստանին»։ «Դե, Փաշինյանը պարզապես կգնա ապրելու մեկ այլ երկրում և ընդհանրապես չի մտահոգվի հետևանքների մասին, և ամեն ինչ կլինի սովորականի պես», - եզրափակել է Գասպարյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է մոտ ապագայում սկսել ԵՄ անդամակցության դիմումի գործընթացը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am