ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարությունը համաձայնագրին հավանություն է տվել սեպտեմբերի 11-ի նիստի ժամանակ։

Հարցը ներառված է եղել չզեկուցվող հարցերի օրակարգում։

Համաձայնագիրը կուղարկվի Սահմանադրական դատարան, որից հետո, եթե Սահմանադրական դատարանը դրա՝ Սահմանադրությանը չհակասելու եզրակացություն տա, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապեությունը մեծապես կարևորում է Լեհաստանի Հանրապետության հետ փոխվստահության վրա խարսխված բարձր մակարդակի հարաբերությունների հետագա ընդլայնումը և խորացումը, ինչը ապագայում հնարավորություն կտա ռազմական համագործակցության ոլորտում արձանագրել շոշափելի արդյունքներ և ներառել հեռանկարային նոր ուղղություններ:

«Երկու պետությունների բարձրագույն քաղաքական ղեկավարության միջև շփումների պարբերականությունը, փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը ոչ միայն վկայությունն են երկու երկրների միջև ջերմ հարաբերությունների, այլև ապագային ուղղված համատեղ տեսլականի մասին են վկայում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 26-ին Վարշավայում: Համաձայնագրի վավերացումը կհամալրի փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին:

Համաձայնագրի նպատակն է  հաստատել ռազմատեխնիկական բնագավառում Կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը, համաձայն որի Կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահա­վետության սկզբունքների հիման վրա:

Համաձայնագրում ամրագրված է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները և ձևերը, գաղտի տեղեկատվության պաշտպանության,  երրորդ երկրներին վաճառի կարգի մասին, ինչպես նաև ստեղծվելիք հանձնաժողովի գործունեության վերաբերյալ  դրույթներ:

Համաձայնագրում ամրագրված է նաև դրա մեկնաբանման և կիրառման ընթացքում ծագող վեճերի լուծման, ինչպես նաև Համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու կարգը:

Համաձայնագրի վավերացումը տևական և երկարաժամկետ հիմքերի վրա առկա բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ու համագործակցության խորացման նպատակ է հետապնդում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմամբ:

Համաձայնագրի վավերացումը լիովին համապատասխանում է ՀՀ ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում ընդլայնել միջազգային համագործակցությունը:

Համաձայնագիրը ինչպես կառուցվածքային, այնպես էլ բովանդակային առումով համապատասխանում է միջազգայնորեն ճանաչված պայմանագրերի իրավունքի նորմերին և սկզբունքներին, ուղղված է ընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր պարտադիր բնույթ կրող՝ պետությունների համագործակցության սկզբունքի գործնական իրականացմանը»,- ասված է համաձայնագրում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular