Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ռազմական կարիքների համար հաստատված գումարներից եվրոպական հաջորդ տրանշի չափը կկազմի 4,7 միլիարդ եվրո։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Սպասում ենք, որ պաշտպանական նպատակներով հաջորդ տրանշի չափը կկազմի 4,7 միլիարդ եվրո։ Դա տեղի կունենա առաջիկա շաբաթներին»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ 2026 թվականի համար Ուկրաինային ռազմական կարիքների համար հաստատվել էր 28,3 միլիարդ եվրոյի հատկացում, որից փաստացի արդեն փոխանցվել է 8,4 միլիարդ եվրոն։