ՌԴ ԶՈւ-ն hարվածել է «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին․ ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական զորքերը հարված են հասցրել Խմելնիցկիում «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալին, որն օգտագործվում էր ԱԹՍ-ների պահպանման համար։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Օդային տեղակայման ճշգրիտ զենքով և հարվածային անօդաչու թռչող ապարատներով հասցված հարվածների հետևանքով Խմելնիցկիի մարզում խոցվել են՝ Խմելնիցկի քաղաքում «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնի ինովացիոն տերմինալը, որն օգտագործվում է ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների և դրանց համալրող մասերի պահպանման և բաշխման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։