Գազ չի լինելու մինչեւ վաղը 21:00-ն․ հասցեներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի թիվ 2-ից 38 (զույգ համարներ) առանձնատների, Մյասնիկյան, Միչուրինի, Գ.Նժդեհի փողոցների, Բանակի փողոցի թիվ 1-ից 31 (կենտ համարներ), թիվ 2-ից 32 (զույգ համարներ) առանձնատների, Օրբելու (Վանաձորի 7-րդ փողոց), Տպագրիչների, Ֆիդայինների փողոցների գազասպառողների,
ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Այրում քաղաքի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Արարատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Զարինջա, Ցամաքասար, Սուսեր, Հացաշեն, Նոր Արթիկ բնակավայրերի, Շիրակի մարզի Սառնաղբյուր, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ, Ջրափի, Հայկաձոր, Սարակապ, Աղին, Իսահակյան, Անիավան, Անիպեմզա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազպրոմ Արմենիա