Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել նահանգի հյուսիսային մասում՝ Սարմադա քաղաքից ոչ հեռու գտնվող Բուրջ էն-Նիմրա շրջանի սպառազինության պահեստում:
SANA գործակալությունն իր հերթին հայտնել է, որ արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչության թիմերն անմիջապես մեկնել են դեպքի վայր: Ներքին անվտանգության ուժերը փակել են դեպի պայթյունի վայր տանող ճանապարհները: