ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Խոտի հոկեյ

ՍՊՈՐՏ

Խոտի հոկեյը թիմային մարզաձև է, որտեղ երկու թիմեր հոկեյի կորացված փայտերով փորձում են գնդակը հասցնել մրցակցի դարպասը։ Չնայած անվանը՝ ժամանակակից բարձրակարգ խաղերը հիմնականում անցկացվում են արհեստական խոտածածկի, ոչ թե բնական խոտի վրա։ Սովորաբար խաղում են 11-ական խաղացողներով, իսկ հիմնական նպատակն ավելի շատ գոլ խփելն է, քան մրցակիցը։ Դաշտը ուղղանկյուն է՝ երկու ծայրերում դարպասներով։ Խաղացողները գնդակը կառավարում են միայն հոկեյի փայտի հարթ կողմով։ Հատկապես կարևոր է հարվածային կիսաշրջանը («D» կամ shooting circle) գոլը կարող է հաշվվել միայն այն դեպքում, երբ գնդակը հարձակվող թիմի խաղացողի կողմից խաղարկվել է այդ գոտու ներսում։

Գնդակով և փայտով խաղերի պատմությունը շատ հին է։ Հոկեյի նման խաղերի վերաբերյալ պատմական վկայություններ կան դեռևս մոտ 4 000 տարի առաջ Եգիպտոսում։ Նման խաղերի հետքեր հայտնաբերվել են նաև Հունաստանի, Հռոմեական աշխարհի և այլ հին մշակույթների պատմության մեջ։ Սակայն դրանք ժամանակակից խոտի հոկեյի ուղիղ նախնիները համարել միանշանակ ճիշտ չէ դրանք ավելի շուտ գնդակով ու փայտով խաղերի տարբեր նախատիպեր են եղել։

Ժամանակակից խոտի հոկեյը ձևավորվել է Անգլիայում XIX դարում, հատկապես դպրոցներում և սպորտային ակումբներում։ Այն ժամանակ տարբեր վայրերում «hockey» անունով խաղեր էին խաղում տարբեր կանոններով։ Կարևոր դեր է ունեցել Teddington Hockey Club-ը, որը հիմնադրվել էր 1871 թվականին։ Ակումբի խաղացողները ձմռանը ցանկանում էին զբաղվել այնպիսի սպորտով, որը կարող էր փոխարինել կրիկետին։ Նրանք խաղը հարմարեցրել են ավելի հարթ դաշտի համար և աստիճանաբար մշակել միասնական կանոններ։ Հետո Անգլիայում ստեղծվել է Hockey Association-ը, և կազմվել են խաղի առաջին պաշտոնական կանոնները։ FIH-ի պատմական նյութերում այդ ժամանակակից խաղի կանոնների ձևավորումը կապվում է 1876 թվականի հետ, մինչդեռ պատմագիտական ուսումնասիրություններում առաջին կանոնների կոդավորումը հաճախ թվագրվում է 1875 թվականով։ Դա շատ կարևոր է, որովհետև դրանից հետո տարբեր ակումբների խաղերը սկսել են աստիճանաբար դառնալ մեկ միասնական մարզաձև։

XIX դարի վերջին խոտի հոկեյը Մեծ Բրիտանիայի ազդեցության միջոցով տարածվել է աշխարհի տարբեր երկրներում։ Հատկապես մեծ ժողովրդականություն է այն ձեռք բերլ Հնդկաստանում և Պակիստանում։ Հնդկաստանում առաջին ակումբներից մեկը ձևավորվել է Կալկաթայում 1885 թվականին։ Հետագայում այդ տարածաշրջանն է դարձել համաշխարհային խոտի հոկեյի ամենահզոր կենտրոններից մեկը։

Խոտի հոկեյը Օլիմպիական խաղերում առաջին անգամ հայտնվել է 1908 թվականին Լոնդոնում։ Կանանց խոտի հոկեյը Օլիմպիական խաղերում հայտնվել է ավելի ուշ՝ 1980 թվականին Մոսկվայում։ Այդ ժամանակից ի վեր տղամարդկանց և կանանց մրցաշարերն ընդգրկված են Օլիմպիական ծրագրում։ 1924 թվականի հունվարի 7-ին Փարիզում ստեղծվել է Խոտի հոկեյի միջազգային ֆեդերացիան՝ FIH –ը։

Իսկ ինչո՞ւ է այդ խաղը կոչվում «խոտի» հոկեյ, եթե խաղում են արհեստական ծածկի վրա:  Սկզբնական շրջանում խաղերը անցկացվում էին բնական խոտի վրա։ Սակայն XX դարի երկրորդ կեսին արհեստական ծածկերը սկսեցին փոխել մարզաձևը։

Սկզբնական հոկեյի գնդակը միշտ այնպիսին չի եղել, ինչպիսին այսօր է։

Տարբեր վաղ տարբերակներում օգտագործվել են տարբեր ձևերի գնդակներ, այդ թվում՝ ռետինե խորանարդաձև առարկաներ։ Ժամանակակից տարբերակը դարձել է կլոր գնդակը։ Արհեստական խոտածածկի ներդրումը արմատապես արագացրել է գնդակի շարժումը և խաղը։

Հայաստանում խոտի հոկեյը գոյություն ունի որպես կազմակերպված մարզաձև, սակայն այն զգալիորեն փոքր տարածում ունի, քան ֆուտբոլը, բասկետբոլը, ըմբշամարտը կամ սառցի հոկեյը: Այստեղ կարևոր է նաև չշփոթել խոտի հոկեյը տափօղակով հոկեյի հետ Հայաստանում գործում է նաև առանձին Հայաստանի Տափօղակով Հոկեյի Ֆեդերացիա, որը այլ մարզաձև է։

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular