France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները
ՍՊՈՐՏՀայտնի են դարձել 2026 թվականի արդյունքներով աշխարհի լավագույն ակումբի կոչմանը հավակնող հինգ թիմերը։
Թեկնածուների ցանկում ընդգրկվել են անգլիական «Արսենալը», ֆրանսիական ՊՍԺ-ն, գերմանական «Բավարիան», նորվեգական «Բուդյո-Գլիմտը» և բրազիլական «Ֆլամենգոն»։ Հավակնորդների անունները հրապարակել է հեղինակավոր France Football պարբերականը։
Հատկանշական է, որ մրցանակին հավակնող ակումբների շարքում չի ընդգրկվել Իսպանիայի գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնան»։ Ցանկից բացակայում է նաև 2025/26 մրցաշրջանի Իտալիայի Ա Սերիայի հաղթող Միլանի «Ինտերը»։
Նշենք, որ այս անվանակարգում հաղթողի անունը կհայտարարվի 2026 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, որը նախատեսված է հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։