Ղարաբաղցիները կարող են դառնալ Հայաստանի «ոչ քաղաքացիներ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ իշխանությունների կողմից ծրագրված «ներգաղթային բարեփոխումը» ենթադրում է ոչ միայն սահմանափակումներ ՀՀ քաղաքացիություն փնտրող օտարերկրյա հայերի համար, այլ նաև Լեռնային Ղարաբաղի (Արցախի) նախկին բնակիչների կարգավիճակի պարզաբանում, հաղորդել է Yerevan Observer Telegram ալիքը, գրում է eadaily.com–ը:
«Եթե նախկինում, մինչև Ադրբեջանին նվիրաբերված հայրենիքից զանգվածային արտագաղթը, արցախցիները համարվում էին ՀՀ լիիրավ քաղաքացիներ, ապա 2023 թվականի ճակատագրական սեպտեմբերից հետո նրանց ստիպում են վերստին ձեռք բերել հայկական անձնագրեր, ինչը շատ կասկածելի հաջողությամբ է իրականացվում: Փաշինյանի դաշնակիցների կողմից մտածված նորամուծությունն այն է, որ ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները ճանաչվեն որպես ներգաղթյալներ, ինչը հնարավորություն է տալիս հետագայում զրկվել նրանց այդ քաղաքացիությունից, ինչպես որ կարող է զրկվել այն յուրաքանչյուրը, ով քաղաքացիություն է ստացել ոչ ծննդյան իրավունքով», - նշել է ալիքի հեղինակը:
Ըստ նրա Արդարադատության նախարարությունը, որը մշակում է օրենքում փոփոխություններ, կարծում է, որ Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց կարգավիճակի նման պարզաբանումը զգալիորեն կնվազեցնի քաղաքական և սոցիալական ռիսկերը,
այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չլինող մարդիկ «պարզապես կզրկվեն անձնագրերից և կարտաքսվեն երկրից, և բարեբախտաբար ոչ դեպի Ադրբեջան»։
Նաև Ռուսաստանից եկած հայերի համար ավելի դժվար կդառնա Հայաստանի քաղաքացիություն ստանալը։ Օգոստոսի կեսերին Ներքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը հայտարարել էր այլ երկրներից եկած հայրենակիցների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու պայմանները խստացնելու անհրաժեշտության մասին։ Ղազարյանի խոսքով 2026 թվականին Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմորդների թիվն աճել է։ Նա նշել էր, որ դիմորդների մեծ մասը հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ղազարյանի խոսքով 2025 թվականին ավելի քան 32,000 մարդ է ստացել Հայաստանի քաղաքացիություն։ Երկու տարի առաջ այդ թիվը տարեկան գերազանցում էր 20,000-ը, իսկ դրանից առաջ միջինում կազմում էր 7,000-8,000։
Ղազարյանը կարծում է, որ էթնիկ հայերի համար քաղաքացիության ներկայիս ընթացակարգը չափազանց պարզեցված է։ Նա հիշեցրել է, որ օտարերկրացիները պետք է երկրում ապրեն երեք տարի և հանձնեն լեզվական և իրավական թեստեր քաղաքացիություն ստանալու համար, մինչդեռ սփյուռքից հայրենակիցների համար «գործնականում նման պահանջներ չկան»։ «Գուցե կան որոշ վարչական խոչընդոտներ, բայց պետության կողմից պահանջներ չկան։ Ըստ էության չկան։ Իմ մասնագիտական կարծիքով դա խնդիր է, և այն պետք է լուծվի։ Հարցը քաղաքացիության ինստիտուտի արժեքն է», - պահանջել է Ղազարյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am