ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը: Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ո՞րն է քաղաքացիների հայրենիքը: Քայլ արա, մերժիր Սերժին գրքի տպագրության և դրա շուրջ քննարկումների մեջ իրականում վատ բան չկա։ Խնդիրը ոչ գիրքն է, ոչ՝ շնորհանդեսը։ Դա մեր ընդհանուր պատմությունն է։ Իհարկե, հասկանալի է զգացմունքային արձագանքը՝ հաշվի առնելով գրքի հեղինակի գործոնը։

Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր Հետքայլ արա՝ լսիր Սերժին գիրքը։ Եվ դա ոչ թե հակընդդեմ գիրք պիտի լինի, այլ՝ մեր նույն ընդհանուր պատմության կարևոր հարցերի վերլուծություն։

Ավելին, այն պետք է լինի ոչ այնքան անցյալի մասին, այլ՝ ջարդվող ապագայի։ Հեշտ հարցեր այլևս չկան։ Ի վերջո պետք է ընդունենք, որ հիմա գործ ունենք հայկական ինքնության խոր ճգնաժամի հետ, որը հայտնի չէ՝ ինչով կվերջանա։

Մի սրահում ասում են՝ մեզ էլի հեղափոխություն է պետք, մեկ այլ սրահում՝ հակառակը՝ պետք է դադարեցնել հեղափոխությունը։

Հեղափոխության տակ եթե հասկացվում է դասակարգային պայքարը, ապա այն տոքսիկ ներկայից վերածվելու է ոչնչացված ապագայի։ Ընդ որում՝ շատ արագ։

Մոտավորապես երկու հավասար մասի բաժանված՝ 700/700 հազարական հասարակությունը չի լսում իրար և չի գտնում առաջընթաց ապահովող համակեցության բանաձևը։

Հայկական աշխարհի փլուզումը ընթացքի մեջ է, հեռանկարը՝ անորոշ։ Սփյուռքի մի մասը կտրուկ օտարացել է Հայաստանից։ Հայրենիքը Հայաստանի և սփյուռքի շատ հայերի համար վերածվում է ընդամենը համով ուտելու արեալի։ Ինքնության ճգնաժամի պայմաններում սա լրիվ բնական հետևանք է։

Պետք չէ խուսափել մեր կյանքի, մեր պատմության, մեր ներկայի որևէ խնդրի քննարկումից։ Սուբյեկտիվիզմը, իհարկե, լինելու է շատ մեծ։ Բայց չքննարկելը, չխոսելը ավելի վտանգավոր է։

Երբ հեղափոխականները խոսում են նոր հեղափոխության անհրաժեշտության մասին, այն այլևս չի առաջացնում որևէ էմոցիա ոչ միայն լայն հասարակության մոտ, այլև՝ սալոնային հեղափոխական էլիտայի։ Բոլորին պարզ է, որ պետությունը լուրջ խնդիրների առաջ է, իսկ «հեղափոխությունը» մտել է հակահեղափոխականներին, «կոնտրա»-ներին «բացահայտելու և վնասազերծելու» դասական փուլ։

Մեր երկրին նոր հանրային նախագծեր են պետք, նոր քաղաքական միտք, նոր տեսլական։ Մեր ժողովրդի և պետության տապալումների հիմքում նաև այն հանգամանքն է, որ մենք միշտ վախենում ենք ապագայից, փախչում ենք ապագայից, այնինչ ապագան միշտ գալիս է, և մենք միշտ լինում ենք անպատրաստ։

Ու մենք այս հոգեբանությամբ չենք ուզում, չենք համարձակվում մեր երկրում մեր ապագան մեր ձեռքերով կազմակերպել։ Ուրիշ տեղ՝ սիրով։ Անծայրածիր Ռուսաստանից մինչև Գլենդել մենք պատրաստ ենք մեզ համար ապագա կերտել, բայց հայրենիքում՝ ոչ։ Հայաստանից դուրս՝ այլ օտար պետություններում, կարելի է ապագա կերտել առանց կարծիք ունենալու, առանց տեսակետ ու տեսլական ունենալու, առանց քաղաքացի լինելու։

Իսկ հայրենիքում դա հնարավոր չէ։ Եթե քո պետության մեջ դու քաղաքացի չես ու չունես կարծիք, ապա պետությունը դառնում է վթարային։

Մի ռուսական ֆիլմ էի վերջերս նայում, ռուսական հեղափոխության ժամանակների մասին։ Երկու հեղափոխական բոլշևիկ զրուցում են, մեկը մի թեթև համարձակվեց քննարկել վերադասի ասածի իսկությունը։ Պատասխանը դասական էր՝ բոլոր հեղափոխությունների համար. Что за барские замашки – иметь собственное мнение!

Չգիտեմ՝ այսօրվա հետընտրական կեղտոտ, քանդված մթնոլորտում որո՞նք են ճիշտ քայլերը, բայց սեփական կարծիք ունենալն ու քաղաքացի լինելը՝ սեփական երկրում, պարտադիր է։ Ավելին, այսօր դա ազգային անվտանգության խնդիր է»,- նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular