ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք: Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Քաղաքականության վախճանը: Մեծ հաշվով, իրականացավ մեր հասարակության տասնամյակների երազանքը։

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ը դարձավ մեյնսթրիմ. Հայաստանում քաղաքականություն այլևս չկա։ Չկան քաղաքական պրոցեսներ։ Այս պահին քաղաքականությամբ զբաղվում է մեկ հոգի։

Երկրում չկան քաղաքականության համար պայմաններ, չկա քաղաքական օրակարգ, չեն գործում հանրային տրամադրությունների ցուցիչները, հնարավոր չէ հասկանալ հանրային իրական տրամադրությունները, չկա ինտելեկտուալ պրոդուկտի պահանջ։ Կան անհատներ, կա անհատներից հնչող քաղաքական առողջ միտք։ Բայց սա համակարգված քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Հետևություն պետք է անեն բոլորը՝ խորհրդարանական ուժերը, հանրային գործիչները, անազատության մեջ գտնվող ինտելեկտուալ մեծ պոտենցիալը, ազգային կապիտալը, մտածող մարդիկ, իրավիճակը քիչ թե շատ ճիշտ հասկացող հանրային շերտերը։

Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք։

Մենք աննորմալ ռիսկային գոտում ենք, ու մեզ սպառնում են շատ լուրջ, անհավանական ծանր ռիսկեր, եթե մենք շարունակենք այս ոճով՝ անմիտ, պառակտված, անկազմակերպ։

Սեփական օրակարգ՝ էապես փոխված բովանդակությամբ

Մենք պարտավոր ենք էապես փոխել հարցադրումների, հանրային դիսկուրսի և, եթե կուզեք, պայքարի ամբողջ բովանդակությունը։

Ինչի մասին պետք է լինի այսօրվա քաղաքականությունը.

1. Բռնաճնշումների դեմն առնել. անհասկանալի է, թե ինչպես կարող է այս հարցը չդառնալ միավորող օրակարգ։

2. Երկրում ներքին դեէսկալացիա, համակեցության նոր կանոնների ձևավորում: Սա ենթադրում է սոցիալական և հանրային իրական խնդիրների շուրջ հանրության հետ իրական երկխոսություն։

3. Հայաստանի այս ընթացքը հավաքական հանրությանը բացատրելը և ռացիոնալ ԱՅԼ լուծումներ առաջարկելը։ Կոպիտ ասած՝ այսօր մեզ հրամցվող «4-րդ հանրապետության» այլընտրանքը ոչ թե 3-րդի կամ 5-րդի գովաբանումն է, այլ պետք է խորությամբ հասկանալ ու մարդկանց բացատրել, թե իրականում ինչ սցենարներ են փորձում թաքցնել այդ թվախաղի տակ։ Հասկանալ, բացատրել և ԱՅԼ, իրատեսական բան առաջարկել հասարակությանը։

Սա պետք է տեղի ունենա հանրային-քաղաքական միավորների, հանրային շերտերի համագործակցության տիրույթում, և ամենակարևորը՝ ներհանրային երկխոսության պայմաններում։

Սա պահանջում է Հայաստանի շահը, և սա փոխադարձ կործանանար ներքին բարիկադավորումը քանդելու ճանապարհն է։ Պետք է վերանայվի «պայքարի» ձևակերպումը, դրա բովանդակությունը։ Չի կարելի անվերջ նույն կերպ պայքարել։ Քաղաքականությունը ինչ-որ դահլիճներում կամ հարթակներում խոսելը չէ, թեկուզ՝ խելոք, թեկուզ՝ սուր։ Քաղաքականությունը հանրային նախագծերի, հանրային պրոցեսների ձևավորումն ու դրանց սպասարկումն է։ Եթե չկան այդ հանրային նախագծերն ու հանրային պրոցեսները, ապա ի՞նչը պետք է սպասարկվի»,- նշել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular