ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց թալիսմանները` ըստ կենդանակերպի նշանի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

168.am/Կանայք օգտագործում են յուրաքանչյուր հնարավոր միջոց` իրենց նպատակներին հասնելու համար: Հաջողություն գրավելու համար շատերը թալիսման են օգտագործում, և կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր սեփական թալիսմանը:

Խոյ

Խոյերը հայտնի են իրենց համառությամբ և նպատակասլացությամբ: Այս նշանի տակ ծնված թույլ սեռի ներկայացուցիչները մեծ կենսական ուժ ունեն, որն անհրաժեշտ է ճիշտ ուղղորդել: Այդ բանում կօգնի ոսկե գեղմը:

Ցուլ

Աղջիկ Ցուլերին, որպես ամենօրյա թալիսման, գերազանց կսազի ոսկուց պատրաստված ցուլը: Ցուլերի գերակայություններից մեկը լավ նյութական դրությունն է, ինչում էլ կօգնի նշված թալիսմանը:

Երկվորյակներ

Երկվորյակների համար հարմար կլինի այնպիսի թալիսմանը, ինչպիսին բանալին է, ընդ որում, ցանկալի է, որպեսզի այն զույգ լինի: Նյութը կարևոր չէ, բայց ավելի լավ է, որ այն չլինի արծաթից կամ ոսկուց: Ընդհանրապես, յուրաքանչյուր զույգ առարկա լավ թալիսման կլինի:

Խեցգետին

Ձեր ուժեղ կողմը սիրելու և մոտ մարդկանց մասին հոգ տանելու ընդունակությունն է, ուստի գտեք Ձեզ համար սրտի տեսքով թալիսման: Այն գերազանց ուղեկից կլինի ընտանեկան կյանքում և առօրյա գործերում:

Առյուծ

Աղջիկ Առյուծներին իրենց ամենօրյա գործերում կօգնի առյուծի կամ աստղի պատկերը: Աստղը կարող է լինել յուրաքանչյուր ձևի: Ընդ որում, յուրաքանչյուր թալիսման, որը նման է աստղի, կարող է շատ հարմար լինել:

Կույս

Կույսերին անհրաժեշտ է հոգեբանական հենարան և վստահություն վաղվա օրվա նկատմամբ: Հասնել ներքին ներդաշնակության և նաև ներդաշնակության` շրջապատող մարդկանց հետ, կին Կույսերին կօգնի աստղածաղկի (астра) տեսքով թալիսմանը:

Կշեռք

Կշեռքներն անդադրում հետազոտողներ են, որոնք ընդունակ են գնալ ամեն ինչի, միայն թե ճանաչեն իրենց և շրջապատող աշխարհը մինչև վերջ: Դրանում Ձեզ կօգնի գրքի տեսքով թալիսմանը:

Կարիճ

Կարիճին գերազանց կսազի այդ կենդանակերպի կենդանու նշանով ամենօրյա թալիսմանը: Այն կօգնի Ձեզ գտնել ներքին հավասարակշռություն, ինչպես նաև հասնել երջանկության և պահպանել այն:

Աղեղնավոր

Հին ժամանակներից Աղեղնավորներն իրենց պարանոցին կրել են պայտի տեսքով թալիսման, ինչը պատահական չէ, քանի որ Աղեղնավորները հաջողություն են բերում ոչ միայն իրենց, այլ նաև շրջապատողներին: Պայտը կօգնի կանանց ներդաշնակել աններդաշնակը` աշխատանքը և ընտանիքը, սերը և անկախությունը:

Այծեղջյուր

Սև կատուն վատ նշան է, բայց ոչ կանանց համար, ովքեր ծնվել են Այծեղջյուրի նշանի տակ: Սև կատվի պատկերը կօգնի գտնել երկրորդ կեսին և հասնել հաջողությունների աշխատանքում:

Ջրհոս

Աղջիկ Ջրհոսներին խորհուրդ է տրվում կրել շատ գործուն թալիսման` արծաթյա հրեշտակ: Այն Ձեր կյանքը կդարձնի շատ ներդաշնակ:

Ձկներ

Ձկների համար գերազանց թալիսման կլինի արծաթից կամ ոսկուց պատրաստված ձկնիկը: Այդ թալիսմանն իր կրողին կդարձնի ավելի ուրախ, հանգիստ և նպատակասլաց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular