ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«1994 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմում, 24 տարեկան եղբորս եմ կորցրել, 2020 թվականին՝ 24 տարեկան որդուս»։ Տիկին Նարինեն՝ Հրանտի մայրիկը, որդու մասին պատմությունն այսպես է սկսում։ Արցախի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում է ծնվել Հրանտը, այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը։

«Չարաճճի, անհանգիստ տղա էր Հրանտս։ Ամուսինս մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Այդ ժամանակ Հրանտս սիրում էր զինվորական շորերը հագնել, միշտ նշում էր՝ մեծանամ, զինվոր եմ դառնալու։ Իր համար հայրենիքը կարևոր արժեք էր, ամեն տեղ պետք է հիշատակեր մեր հերոսներին»։ Հրանտն ութ տարի հաճախել է Սպիտակաշենի դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Մարտունու դպրոցում։ «Լավ առաջադիմություն է ունեցել։ Սիրում էր մասնակցել բոլոր միջոցառումներին, աչքի ընկնող էր իր տեսակով։ Արցախում ֆուտբոլի մրցույթների է մասնակցել»։ Դպրոցն ավարտելուց հետո Հրանտն ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, բայց ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այնուհետև զինվորական ծառայության մեկնելու նպատակով վերադարձել է հայրենիք։ Ծառայել է Մատաղիսում։

Հրանտի ժամկետային ծառայությունը համընկել է Ապրիլ յան պատերազմի հետ։ Որպես ավագ սերժանտ՝ մասնակցել է պատերազմին, զորացրվել՝ արժանանալով պատվոգրի։ Զորացրվելուց հետո Հրանտը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Բայց 2020 թվականին կրկին որոշում է կայացրել վերադառնալ տուն՝ Արցախ։ Մայրիկն ասում է՝ չորս ամիս էր, ինչ Հրանտը հայրենիքում էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։

Հրանտն առանց վարանելու մեկնում է մարտի դաշտ։ «Ինձ հետ խոսեց՝ մա՛մ, պատերազմ է սկսվել։ Սեպտեմբերի 28-ին ներկայացավ զինկոմիսարիատ և կամավոր մեկնեց ռազմի դաշտ։ Պատերազմի օրերին եղել է տարբեր ուղղություններում։ Այդ օրն իրեն ընկերների հետ տեղափոխել են Մարտունու «Կոհակ» տեղամաս։ Չորս հրետանավորներով զոհվել են։ Հրանտս կամավոր էր Արցախից, մյուս երեք տղաները Հայաստանից էին։ Եթե իրենց չտեղափոխեին այդ հատված, հավանաբար, հիմա ողջ կլինեին։

Ամեն օր խոսել ենք։ Ասում էր. «Մա՛մ, այս պատերազմն առաջվա պատերազմի նման չէ»։ Ամեն օր զանգել է կամ հաղորդագրություն գրել։ Իր բոլոր նամակները ես պահում եմ հեռախոսիս մեջ։ Ինձ ասում էր. «Մա՛մ, եթե այս պատերազմը չկանգնեցնեն, երևի ոչ ոք ողջ չմնա»։ Երբ իրեն հորդորում էի, որ տուն գար, ես էլ էի հասկանում, որ վիճակը ծանր է, Հրանտս արձագանքում էր. «Մամ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի»։ Միշտ ասում էր՝ ես վախ չունեմ»։

Հոկտեմբերի 23-ին Մարտունիում անօդաչուի հարվածից զոհվել է Հրանտը զինակից ընկերների հետ։ «Առաջին պատերազմում տղաներն ազատագրեցին հայրենիքը, 44-օրյա պատերազմի ժամանակ մեր տղաները կյանքի գնով պահեցին մեր հողը, բայց հիմա ո՛չ մեր հայրենիքը կա, ո՛չ էլ կարողանում ենք մեր տղաներին այցի գալ։ Իր հետ կապված ամեն ինչ մնաց Արցախում, ոչինչ չկարողացա ինձ հետ բերել, անգամ իր մեդալը։ Ինձ միայն իմ հուշերը մնացին»։

Եվ այդ հուշերն են հիմա ապրեցնում տիկին Նարինեին։ «Երկու տղա և մեկ աղջիկ ունեմ։ Ինձ միշտ ասում էր. «Մա՛մ, ինչո՞ւ ես երեք երեխա ունեցել։ Ես ամուսնանալու եմ և շատ երեխաներ ունենամ»։ Հրանտս երազում էր մեծ ընտանիքի մասին։ Բարեհոգի, բարեսիրտ մարդ էր։ Ընկերասեր էր։ Իր մարտական ընկերները մինչ օրս գնում-գալիս են մեր տուն։ Իր ծննդյան և հիշատակի օրն անպայման այցելում են մեզ։ Նույն կերպ նաև իմ ծննդյան օրը, Մարտի ութին, տոնական այլ օրերին։ Դա էլ է սփոփանքի պես մի բան, որ ընկերները հիշում են բալիս։ Հաճախ եմ մտածում՝ եթե իմ տղան լավ ընկեր չլիներ, իրեն հաստատ չէին հիշի, չէին այցելի մեր տուն»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրում եմ հանուն ընտանիքիս։ Ուժ տվողը երեխաներս են։ Հպարտ եմ, որ հերոս տղա ունեմ, որ չի փախել, պաշտպանել է իրեն վստահված դիրքը։ Բայց երանի թե հիմա կողքիս լիներ...»։

Հ. Գ. - Հրանտ Ջավադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ստեփանակերտի Եղբայրական պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular