ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը ռեկորդ է սահմանել իշխանության ղեկին գտնվելու տևողությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի՝ նախարարների կաբինետը գլխավորած առաջին կնոջ կառավարությունը ռեկորդ է սահմանել իշխանության ղեկին առանց ճգնաժամերի գտնվելու տևողությամբ: Այն գերազանցել է Սիլվիո Բերլուսկոնիի թվով երկրորդ կառավարության նախորդ ձեռքբերումը (1,412 օր), սակայն ինքը՝ Մելոնին, դեռևս չի գերազանցել իր նախորդին, ով ժամանակին նրան դուրս բերեց քաղաքական ուղեծիր, հայտնում է ANSA գործակալությունը:

2001 թվականին ընտրված կոալիցիան պաշտոնավարման ավարտից մեկ տարի առաջ փոքր ճգնաժամ ապրեց, սակայն, վերախմբավորվելով, Բերլուսկոնիի գլխավորությամբ աշխատեց մինչև հնգամյա ժամկետի ավարտը: Այսպիսով, նա հանդիսացավ միակ վարչապետը, ով աշխատեց ողջ սահմանված ժամկետը: Նրա ռեկորդը այժմ կարող է կրկնել Մելոնին, ում լիազորությունների ժամկետն ավարտվում է մեկ տարուց փոքր-ինչ ավելի ժամանակահատվածում: Սակայն տեղական մամուլում ենթադրություններ են հայտնվում, որ հերթական խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել արտահերթ՝ Մելոնիի հրաժարականից հետո, ոչ թե 2027 թվականի աշնանը, այլ գարնանը:

Մելոնին, ով գլխավորում է «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը, դաշնակից «Առաջ, Իտալիա» և «Լիգա» կուսակցությունների աջակցությամբ, հույս ունի վերընտրվել: Ընդ որում, ԶԼՄ-ներում ենթադրվում է նաև, որ Իտալիայի Հանրապետության պատմության մեջ առաջին կին վարչապետը հավակնում է նախագահի՝ պետության ղեկավարի աթոռին: Այդ պաշտոնում ընտրվելու համար նրան անհրաժեշտ է հուսալի մեծամասնություն խորհրդարանում:

Ներկայիս կառավարությունն իր աշխատանքի արդյունքները լիովին բավարար է համարում, հատկապես աշխարհաքաղաքական ճգնաժամերի՝ Ուկրաինայի հակամարտության և Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմի ամենաբարդ պայմաններում, էներգակիրների թանկացման, աճող գնաճի և բավականին համեստ բյուջետային հնարավորությունների ֆոնին:

Ընդդիմությունը մեղադրում է իշխող կոալիցիային նրանում, որ նա չի կատարել նախընտրական խոստումներից և ոչ մեկը և չի իրականացրել և ոչ մի բարեփոխում: Բացի այդ, Մելոնիի կառավարությունը պարտվել է արդարադատության բարեփոխման հարցով հանրաքվեում: Սակայն դա չի խարխլել Մելոնիի իշխող կուսակցության վարկանիշը, որը մնում է 30%-ից փոքր-ինչ ցածր մակարդակի վրա: Մի փոքր ավելի վատ է վարկանիշների վիճակը դաշնակիցների՝ «Լիգայի» և «Առաջ, Իտալիայի» մոտ, որոնք չեն գերազանցում 9-10%-ը:

Ընդ որում, համատեղության մեջ ընդդիմադիր ձախակենտրոն կուսակցությունները կկարողանային հավաքել մոտավորապես նույնքան ձայն, որքան իշխող աջակենտրոն կոալիցիան, սակայն դաշինքի հարցը բաց է մնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության տարբեր հարցերի նկատմամբ մոտեցումների տարբերության պատճառով: Ամեն դեպքում, աշնանից սկսած երկիրը և նրա քաղաքական ուժերը մտնում են նախընտրական փուլ, և այս ընտրարշավի առանցքային հարցերից մեկը դառնալու են ուկրաինական ճգնաժամը և Եվրոպայի վերազինումը, նշում են տեղական վերլուծաբանները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular