ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում՝ Իրանին հասցվող ամերիկյան հարվածների վերսկսման պատճառով։ Նման կարծիք է հայտնել Իրանի փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ամերիկացիներին արժե վառելիքի պաշարներ հավաքել, քանի որ ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում», - գրել է Արեֆը։
Նա հավելել է, որ Իրանին հասցվող ԱՄՆ հարվածների վերսկսումից հետո Իրանի ղեկավարությունը փոխել է հաշվարկները անվտանգության ոլորտում և պաշտպանական դոկտրինը։ Այսուհետ Թեհրանի պատասխանը լինելու է ոչ համաչափ, բազմամակարդակ և այնպիսին, որը Վաշինգտոնին կզրկի անվտանգության զգացումից, կարծում է իրանցի քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ը սկսել է զանգվածային հարվածների նոր շարք հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ թիրախ են դարձել ԻՀՊԿ օբյեկտները, այդ թվում՝ ՀՕՊ համակարգերը, ռադիոլոկացիոն կայանները, ծովային Միջոցները և կապի օբյեկտները։ Իրանն ի պատասխան հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։