ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկրում կփակվեն Գյոթեի անվան գերմանական ինստիտուտի բոլոր երեք մասնաճյուղերը, տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

«Իհարկե, դրանք կփակվեն այն բանից հետո, երբ մեր մշակութային կենտրոնն այնտեղից դուրս հանեցին։ Հակառակ դեպքում մենք չենք հարգի մեզ», - Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է նա՝ անդրադառնալով Բեռլինում գտնվող ռուսական մշակութային կենտրոնը («Ռուսական տունը») փակելու Գերմանիայի ղեկավարության որոշմանը։

Գերմանիան որոշեց փակել Բեռլինում Ռուսական տունը, Բոննում Ռուսաստանի հյուպատոսությունը, նաև ռուսների համար սահմանային վերահսկողությունը խստացրեց այն բանից հետո, երբ այս տարվա օգոստոսի 4-ին Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք հայտնաբերվեց ուկրաինական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի մոտ: Ավելի ուշ հայտնաբերվեց ևս մեկը և մոտ 50 գրամ պայթուցիկ նյութ:

Սեպտեմբերի 1-ին Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես մեղադրեցին Լայպցիգի օդանավակայանի վրա հարձակումը կազմակերպելու համար։ Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարեց, որ որոշումը հիմնված է անօդաչուի կոնֆիգուրացիայի և որոշակի բաղադրիչների ուսումնասիրության վրա, որոնք օգտագործվել են Ռուսաստանի կողմից այլ հիբրիդային հարձակումների ժամանակ: Մոսկվան էլ հայտարարեց, որ «համարժեք պատասխան» կտա։

Ավելի ուշ գերմանացի քննիչները հայտարարեցին, որ հարձակումը պլանավորելու մեջ կասկածվում է երկու անձ. մեկը Ռուսաստանի և Լատվիայի քաղաքացի է, մյուսը՝ Ռուսաստանի և Բելառուսի:

Լավրովը պնդել է, որ Գերմանայի իշխանությունները «դիտավորյալ ձեռնարկում են մի քայլ, որը, նրանք չէին կարող չհասկանալ, որ հստակ նշանակում է Ռուսաստանի Դաշնությունում իրենց մշակութային ներկայության ավարտը»: ՌԴ գլխավոր դիվանագետը նաև հավելել է, որ «մշակութային այս ներկայությունը» պահպանվել է վերջին տարիներին՝ «չնայած Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում ուկրաինական բոլոր շրջադարձերին»։

Լավրովը գերմանական իշխանությունների եզրակացություններն անվանել է «ենթադրություն» և «կռահումներ», քանի որ, ըստ նրա, Լայպցիգում գտել են «ինչ-որ կործանված անօդաչու» և որոշել, որ այն «նման է Ռուսաստանի Դաշնության կողմից օգտագործվողներին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular