Պետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետո
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծախել է երկրի ինքնիշխանությունը ընտրելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղին, news.ru-ի հետ զրչույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։ Նա այդ կերպ է մեկնաբանել Փաշինյանի այն խոսքերը, որ Մոսկվան և Երևանը այլևս ռազմավարական դաշնակիցներ չեն։
«Նիկոլ Փաշինյանն ընտրել է Զելենսկու ուղին, այն է որքան հնարավոր է շատ հարստանալ և իր երկրի ինքնիշխանությունը վաճառել ամենաբարձր գնով։ Նա իր ապագան չի տեսնում Հայաստանի հետ։ Նա ծախել է իր երկիրն ու հավատը անձնական ամբիցիաների և հարստացման համար», - ասել է Վոդոլացկին։
Պատգամավորը նշել է, որ դա սպասելի էր Փաշինյանից այն ժամանակից, երբ նա Ֆրանսիայում հավատարմության երդում տվեց Եվրամիությանը։ Վոդոլացկին նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս է օգնության հասել Հայաստանին, այդ թվում երկրաշարժից հետո։ Զրուցակցի փոխանցմամբ Եվրամիությունը անգամ չգիտի, թե որտեղ է գտնվում Երևանը, և նրա նպատակն է Ռուսաստանից բաժանել իր պատմական վաղեմի կապեր ունեցող երկրներից։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանը որպես ռազմավարական դաշնակից չի հիշատակվել Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։ Նա նաև պնդել է, որ Մոսկվան և ՀԱՊԿ-ը չեն կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները 2022 թվականին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am