ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է։ Այժմ, երբ Ադրբեջանն օկուպացրել է մեր հայրենիքի այդ հատվածը, և այնտեղ հայեր չեն ապրում, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում քայլերթ չի իրականացնում հայ զինվորը, բավականին դժվար է խոսել օրվա խորհրդի մասին առանց էմոցիաների, զուտ 35 տարի առաջ տեղի ունեցած կարևորագույն փաստն արձանագրելով։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն օրը սկսել էր Եռաբլուրում։ «Էմոցիոնալ առումով տարբեր են զգացողությունները, երբ Արցախում չես նշում այս օրը, բայց նաև նմանություններ կան օրվան ընդառաջ։ Մի քանի օր անընդհատ մտքերով հետ եմ գնացել։ Երկու օր էր՝ զգացողություն էր, որ աչքերս բաց քայլում եմ իմ քաղաքով՝ Ստեփանակերտով։ Ստեփանակերտը յուրահատուկ շունչ էր ստանում սեպտեմբերի 2-ին, մայիսի 9-ին։ Բացի պատմական փաստերը, ձևակերպումները, այդ օրն ինձ համար ունի մեկ ընկալում, այն իմ հայրենիքի ծննդյան օրն է։ Ամեն ինչ սկսվում և շարունակվում է դրանով։ Այն չի կարող ավարտ ունենալ։ Այդ օրը հայտարարեցինք մեր ապրելու, ազատ լինելու, մեր պետությունը տնօրինելու մասին։ Ամբողջ աշխարհին հայտարարեցինք, տեղեկացրեցինք մեր այդ իրավունքի մասին։ Սեպտեմբերի 2-ը ինձ համար ուղղակի պատմական տարեթիվ չէ։ Արցախն իմ հայրենիքն է, տունն է, իմ անցյալն է, ներկան ու ապագան։ Արցախն իմ եկեղեցիներն են, իմ ջուրն է, իմ լեռներն են։ Այն իմն է, այս շարքը կարող եմ անվերջ շարունակել։ Նախորդ երկու տարին շատ դժվարությամբ եմ շնորհավորել այս տոնը, բայց այս տարի գտա շնորհավորելու իմ ձևը, որն իրականում բոլորի մոտ հույս արթնացրեց։ Նշել եմ՝ շնորհավորում եմ անցյալի և ապագայի համար։ Հիմա ներկան չկա, որովհետև չի կարող լինել ներկա առանց Արցախի, Երևանը չի կարող լինել առանց Ստեփանակերտի, չի կարող լինել մեր երազած Հայաստանն առանց Արցախի։ Հետևաբար՝ ներկան ուղղակի չկա, բայց ապագայում վստահ եմ՝ չի կարող ամեն ինչ այսպես մնալ։ Եթե այսպես մնա, ապագայում ուղղակի չենք լինելու։ Իմ էմոցիաները, գործունեությունը, ապագան, ամեն ինչ կապում եմ Արցախի հետ։ Մինչ 2023 թվականն ամեն տարի գնում էինք Եղբայրական պանթեոն, հիմա՝ Երևանում՝ Եռաբլուր։ Ցավոք, հիմա Եղբայրական պանթեոնում մտքերով ենք։ Այնտեղի ամեն միլիմետրն անգիր գիտեմ, ամեն շիրմաքարն իմ հիշողության մեջ դաջված է։ Մտքերով այնտեղ էի, ֆիզիկապես՝ Եռաբլուրում։ Անընդհատ մտքումս մի բան էր՝ ողջ փառքը միայն քաջորդիներինն է, սառը շիրիմները ջերմություն էին փոխանցում և պատգամ, որ չհամարձակվենք կանգ առնել, որևէ մեկս չունենք կանգ առնելու իրավունք։ Սա չեմ ասում հուսադրելու համար, իրականում այդպես եմ զգում։ Այդպես եմ առաջնորդվում, և այդ դեպքում անորոշ ներկայում արդեն ուրվագծում ես ապագան և տեսնում այն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Բայց ամենացավալին այն է, որ այսօր Հայաստանում Արցախի ուրացման պրոցես է ընթանում։ Պայքար ամենի դեմ, ինչը կապված է Արցախի հետ։ «Հիշողությունը չեն ձևավորում անձինք։ Հայրենիքի մասին հիշողությունը չի ձևավորել որևէ մեկը, որ մյուսն էլ կարողանա այն ջնջել։ Եթե չունենաս հիշողություն, ուրեմն ուղղակի չկաս, գոյություն չունես։ Եթե որևէ մեկը հրաժարվում է հիշողությունից, իր անցյալից, պատմությունից, ապա ընդունում է, որ չկա որպես անձ, անհատ, ուղղակի գոյություն չունի։ Սա ընտրություն է, և յուրաքանչյուրը, ցավոք, ազատ է իր ընտրության մեջ։ Եթե ինձ մնար, ես հակառակը կանեի։ Վստահ եմ՝ չի կարող ուրացման պրոցես ընթանալ։ Նիկոլներով, ալեններով և նմանատիպ անձանցով չի որոշվելու մեր հայրենիքի լինել կամ չլինելը։ Սա ընթացք է, որը մենք անցնում ենք, ընթացք է, որը, ցավոք, այո՛, թելադրում են մեզ ուրացողները։ Բայց այդ թելադրողները չեն կարող մեզ ստիպել ուրանալ մեր հիշողությունը, մեր ես-ը, մեր լինելը։ Արցախ, Հայաստան, հայրենիք գաղափարները հենց ես եմ։ Եթե չկան դրանք, ուրեմն չկամ ես։ Ես կամ, ուրեմն այդ գաղափարներն էլ կան։ Ինձ նման մտածող հարյուր հազարավոր մարդիկ կրողն են այս ամենի և թույլ չեն տալու, որ այս ամենն ուղղակի ջնջվի։ Ազգը չի կարող լինել, ապրել, գոյատևել, եթե չունի հիշողություն։ Եթե չունես անցյալ, հիմա ինչպե՞ս կաս։ Ես ունեմ անցյալ, հիմա կամ, շնչում եմ, մեր սերունդներն էլ պետք է այդ գաղափարներով ապրեն։ Արցախի ազատագրումից հետո ապրել ենք մի գիտակցմամբ, որ որպես պարգև ստացանք ազատագրված հայրենիք։ Երևի թե տարիների ընթացքում չունեցանք մի կարևոր գիտակցում, որը, ցավոք, հետագայում ձևավորվեց, որ ոչ թե Արցախը ստացել ենք որպես ժառանգություն, այլ պարտքով վերցրել ենք հայրենիք մեր սերունդներից։ Հետևաբար, հայրենիքը պարտք ենք սերունդներին։ Այդ սերունդը իմ երեխան է, նրա երեխան։ Ինչպե՞ս կարող եմ իրենց պարտք մնալ։ Ամեն ինչ պետք է անեմ, որ իրենք կարողանան ապրել իրենց հայրենիքում։ Իմ դուստրը տասը տարեկան չկար, երբ երեք տարի առաջ տեղահանվեցինք Արցախից։ Հիմա նա ամեն օր պատմում է իր պլանների մասին, երբ նա վերադառնա Արցախ։ Փոքր երեխան չի ասում՝ որ վերադառնամ Արցախ, նշում է՝ երբ վերադառնամ Արցախ։ Եթե ոչ շատ մեծ անցյալ չունեցող երեխայի մոտ ամուր է վերադարձի գաղափարը, ինչպե՞ս կարող ենք մենք ուրանալ այդ գաղափարը։ Այդ դեպքում կնշանակի, որ ես կուրանամ իմ ամբողջ կյանքը։ Ուրացողները պատմության գրկում մնալու են որպես դավաճաններ, իրենք էլ, երբ ժամանակը գա, գերեզման են ունենալու, բայց դրանք հիշող չի լինելու, իսկ հայրենիքը լինելու է»,-նկատում է մեր զրուցակիցը։

Արցախի շուրջ մշտապես գործընթացներ են զարգանում, մեկ՝ ավելի ակտիվ, մեկ՝ մի քիչ պասիվ։ Պատգամավորի խոսքով, զարգացումների փուլն անցանք։ «Այդ առումով բավականին հաջողեցինք միջազգային հարթակներում, տարբեր դերակատարների ներգրավմամբ այդ հարցի շուրջ։ Չեմ ուզում ավելորդ պաթոս ձևավորել դրա շուրջ։ Այնպես չէ, որ միջազգային հարթակներում կա մեր՝ հայրենիք վերադառնալու ցանկության մասին վերաբերմունք։ Բայց մեկ կարևոր վերաբերմունք կա, որը մեր իրավունքներին է առնչվում։ Միջազգային որևէ դերակատար, կառույցի ներկայացուցիչ, ղեկավար երբեք դրան հակառակ չի արտահայտվել։ Հակառակը՝ իրենք են կոնկրետ ձևակերպումներ տվել մեր իրավունքների մասին, որ այո՛, մեր բացարձակ, անօտարելի իրավունքն է ապրել մեր տներում, ունենալ հնարավորություն այցելել մեր հարազատների, ընկերների, նախնիների շիրիմներին։ Դա մեր բնական իրավունքն է։ Հետևաբար, բոլոր գործընթացներն այդ ուղղությամբ պետք է լինեն։ Դերակատարները փաստել են, որ սա որևէ քաղաքական գործընթացի հետ առնչություն ունենալ չի կարող, բացառապես հումանիտար գործընթաց է, և որևէ մեկը խոչընդոտելու, արգելելու իրավունք չունի։ Բայց երբ հասել է այն պահը, երբ դա պետք է վերածվի գործնական պրոցեսի, առաջացել է ինչ-որ պատ։ Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ այդ պատը Հայաստանի իշխանություններն են։ Առանց իրենց մասնակցության, հօգուտ մեզ վերջնարդյունք չենք կարողանալու գրանցել։ Իրենց խորհուրդներում հատուկ նշել են, որ Հայաստանը խնդիր ունի ազգային իշխանություններ ունենալու, ազգային օրակարգ առաջ տանելու։ Հետևաբար, Հայաստանում պետք է փոխվեն իշխանությունները, բայց մինչ իշխանությունների փոխվելը և ազգային իշխանությունների ղեկին լինելը, ունենք կարևորագույն առաքելություն, որը, կարծում եմ, մեր սահմանափակ հնարավորություններով իրականացնում ենք, այն է՝ թույլ չտալ Արցախի հարցի փակումը։ Սեպտեմբերի 2-ին ժամը ութից Եռաբլուրում էի, մոտ չորս ժամ մնացել եմ այնտեղ, իմ հեռանալուց մարդկանց հոսքը չէր դադարում՝ գալիս էին խմբեր, անհատներ։ Դա նաև ինքնապաշտպանություն է։ Քաղաքական պրոցեսներից շատերը հեռու են, բայց նշում են՝ Արցախի հարցի վերջնական փակումը ուղիղ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար։ Դա ենթագիտակցորեն հասկանում են, և թեկուզ իրենց լուռ ներկայությամբ, թեկուզ որևէ գործողության չգնալով՝ դա ցույց են տալիս։

Շատ կարևոր է, որ այսօրվա խորհրդի հետ կապված գիտակցում լինի նաև Հայաստանում, քանի որ մեր միջազգային գործընկերները ևս փաստում են՝ կարևոր է, որ իրենց տեսանելի լինի ժողովրդի բարձրացրած պահանջը, ինչու չէ՝ նաև հենց արցախյան հատվածի կողմից լինի հստակ ձևավորված պահանջը։ Այդ առումով բավականին անելիքներ ունենք։ Այլ է արտաքին թշնամու դեմ պայքարելը, բայց շատ ավելի դժվար է, երբ ներսում քո երկրի իշխանությունները քեզ դիտարկում են որպես թշնամի։ Այդ պարագայում պայքարելը շատ ավելի դժվար է, բայց անիրականանալի բան չկա»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular