ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիության խորհուրդն այսօր համաձայնություն է տվել հայաստանյան ապրանքների համար առևտրային ժամանակավոր ազատականացման միջոցառումներին՝ աջակցելու համար Հայաստանին Ռուսաստանի կողմից վերջերս մտցված սահմանափակումներից հետո:

Ինչպես նշված է Խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում, այդ միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ, ըստ հաղորդագրության, այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված Եվրամիության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա:

Խորհուրդը պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը առանց փոփոխությունների՝ ճանապարհ հարթելով կարգավորումների արագ ընդունման համար, եթե Եվրախորհրդարանը նույնպես այն հավանության արժանացնի առանց փոփոխությունների:

Կարգավորումը ժամանակավորապես կասեցնում է ներմուծման մաքսատուրքերը հայաստանյան ապրանքների մեծ խմբի նկատմամբ, այդ թվում՝ գյուղատնտեսական: Այն կգործի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի և կընդգրկի Հայաստանի թարմ պտուղ-բանջարեղենի ու բույսերի արտահանումների գրեթե 99 տոկոսը և խմիչքների, այդ թվում՝ ոգելից, արտահանումների ավելի քան 91 տոկոսը:

Միջոցառումները նպատակ ունեն ոչ միայն սատարել Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանափակումների ֆոնին, այլև ամրապնդել ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան, նշված է հաղորդագրությունում:

«Արտոնյալ կարգավորումները պայմանավորված են մնում Հայաստանի կողմից ապրանքների ծագման գործող կանոնների պահպանմամբ, Եվրամիության հետ վարչական համագործակցության մեջ ներգրավվածությամբ, Եվրամիությունից ներմուծումների նկատմամբ առևտրային նոր սահմանափակումներից զերծ մնալով և CEPA-ի հիմնական տարրերը հարգելով՝ ներառյալ ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները», - նշված է հաղորդագրությունում:

Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերյան լիագումար նիստում իր դիրքորոշումը կարտահայտի այս կարգավորման նկատմամբ առանց փոփոխությունների, ինչից հետո Խորհուրդը հավանություն կտա, և կարգավորումը կընդունվի՝ ուժի մեջ մտնելով ԵՄ Պաշտոնաթերթում հրապարակման հաջորդ օրը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի սկզբին էր Երևանում ազդարարել՝ Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել, որը հնարավորություն կտա Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսն առանց մաքսատուրքերի եվրոպական շուկաներ հասցնել:

Ռուսաստանն այս տարվա մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքիձկնամթերքիխմիչքներիկաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular