Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Գորանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստում գիշերը պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների, Ներքին գործերի և Պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարությանը:
Տեսանյութում երևում է՝ դեպքի վայրում ևս մեկ պայթյուն է տեղի ունենում:
Միջադեպի պատճառը պաշտոնապես չի հայտարարվել: Միայն նշվում է, որ իրավիճակը վերահսկողության տակ է, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հրդեհի տարածումը կանխելու համար:
Պայթյունի վայրի մոտակայքում ապրող բնակիչները տարհանվել են: Իշխանությունների տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: