ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է, որ մեծ թվով ամերիկացի զինվորների է լիկվիդացրել՝ հարված հասցնելով Հորդանանում ԱՄՆ-ի ռազմաբազային:
«ԻՀՊԿ Օդատիեզերական ուժերի մարտիկները «Ագրեսորի պատիժը» գործողության երկրորդ ալիքի ընթացքում բալիստիկ հրթիռներով մասշտաբային հարված են հասցրել Հորդանանում ամերիկյան ծովային հետևակի բազային, որը հայտնի է որպես Քեմփ-Թիթին և տեղակայված է Ակաբայի ծոցի ափին»,- նշվում է հայտարարության մեջ:
ԻՀՊԿ վարկածով՝ հարձակման հետևանքով ոչնչացվել է մեծ թվով ամերիկացի զինվորական, ինչպես նաև ոչնչացվել են մի քանի կարևոր օբյեկտներ և հարվածային ուղղաթիռներ:
ԻՀՊԿ-ն անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակում է իրականացրել Բահրեյնում գտնվող Շեյխ-Իսա բազայում ԱՄՆ-ի ռադիոլոկացիոն օբյեկտների և զինծառայողների վրա: Այս մասին ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որի տեքստը մեջբերում է Tasnim գործակալությունը:
ԻՀՊԿ-ն նաև հարվածել է Հորդանանում ամերիկյան «Իշխան Հասան» ավիաբազայում գտնվող RQ-4 և MQ-9 անօդաչու թռչող սարքերի ըմբանոցների (անգարների) վրա։
Իրանական կողմը նաև պնդում է, որ հարձակման ընթացքում զոհվել են մի քանի օդաչուներ և տեխնիկական անձնակազմի աշխատակիցներ: Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ ոչնչացրել է մեծ թվով ամերիկացի զինծառայողների՝ հարված հասցնելով Հորդանանում ԱՄՆ «Քեմփ Թիթին» բազային:
Հարվածներ է հասցվել նաև Իրաքյան Քրդստանում ԱՄՆ-ի ռազմաբազաներում գտնվող օբյեկտներին: