Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտրի ծավալները մեծացնելու, դրանց շրջանակը ընդլայնելու և նոր ցամաքային տրանսպորտային կապեր ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում ՇՀԿ+ ձևաչափով հանդիպման ժամանակ։
«Ադրբեջանն արդեն իսկ նավթամթերք է մատակարարում Հայաստան և տարանցիկ ճանապարհով տեղափոխում երրորդ երկրների բեռներ։ Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալները մեծացնելու, դրա տեսականին ընդլայնելու և նոր ցամաքային տրանսպորտային կապեր ստեղծելու ուղղությամբ», – ասել է Ալիևը։