Վաղարշապատում կինը կյանքից զրկել է 43-ամյա տղամարդուն․ ի՞նչ է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 30-ին՝ ժամը 20։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ, որը մահացել է։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նույն շինությունում փաստացի բնակվող 28-ամյա մի կնոջ հետ, որն էլ, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով հարվածել է նրան։
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ կինը ձերբակալվել է։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, առերեւույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է»,- հայտնեցին ՔԿ-ից։