ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ջուր չունե՞ք։ Ապացուցիր ինքդ: Սա են մեզ ասում: Առաջարկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովը վերանվանեք «Ստուգիր ինքդ» 2 հոգանոց հանձնաժողով։ Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Մի քանի շաբաթ առաջ խնդրել էի բնակիչներին գրել, թե իրենց հասցեներում իրականում քանի ժամ են ջուր ստանում։ Արձագանքները բազմաթիվ էին՝ հրապարակման տակ և առանձին նամակներով։

Հավաքագրեցի ու ուղարկեցի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ակնկալելով, որ կստուգեն, կպարզեն պատճառները և իրենց լիազորությունների շրջանակում միջոցներ կձեռնարկեն «Վեոլիա Ջրի» նկատմամբ։

Ստացա պատասխան։

Նախ ինձ պատմել են օրենսդրական կարգավորումների մասին։ Շնորհակալություն։ Որպես իրավաբան՝ հատկապես դրա կարիքն ունեի։

Հետո հայտնել են, որ ՀԾԿՀ-ին պետք է «չափելի, հստակ փաստարկված և ժամկետի մեջ ստուգելի» տեղեկատվություն։

Սա արդեն բյուրոկրատիա չէ։

Սա ծաղր է քաղաքացիների նկատմամբ։

Որովհետև իմ ուղարկած տեղեկությունների մի մասը հենց այդպիսին էր՝ կոնկրետ բնակավայր, կոնկրետ հասցե, կոնկրետ ժամաքանակ։ Նոր Խարբերդի, Նոր Եդեսիայի, Էջմիածնի և այլ բնակավայրերի վերաբերյալ այդպիսի տվյալներ կային։

Կային նաև ավելի ընդհանրական ահազանգեր։ Դրանք էլ ուղարկել էի պետական կարգավորող մարմնին, որ, պատկերացնո՞ւմ եք, ուսումնասիրի։

Թե՞ ես նախ պետք է ՀԾԿՀ-ի փոխարեն ամբողջ ուսումնասիրությունն անեմ, հետո ուսումնասիրության արդյունքները ներկայացնեմ ՀԾԿՀ-ին։

Ու ընդհանրապես՝ քաղաքացին ինչպե՞ս պիտի ապացուցի, որ օրական երկու ժամ ջուր ունի, որպեսզի դա լինի նաև «ժամկետի մեջ ստուգելի»։

Ծորակի մոտ նոտա՞ր հրավիրի։

Երկու վկա՞ ապահովի։

Շուրջօրյա տեսախցի՞կ տեղադրի։

Թե՞ ջուրը կտրելու պահին զանգի ՀԾԿՀ՝ «արագ եկեք, հիմա է ստուգելի, մինչև նորից չեկավ»։

Գուցե քաղաքացիներին միանգամից նաև ապացուցման ստանդարտը տրամադրեք, որ իմանան՝ քանի վկա, քանի տեսագրություն և քանի ժամ դատարկ ծորակ է անհրաժեշտ պետական մարմնին համոզելու համար, որ ծորակից ջուր չի գալիս։

Բյուրեղավանի բնակիչներն էլ երկու օր առաջ նորից ահազանգում էին՝ հիմա արդեն անգամ 6-ժամյա գրաֆիկը չեն պահում։

Մարդկանց կիսապաշտոնական մակարդակով տարբեր բացատրություններ են տալիս՝ Նուռնուսի ամառանոցներն են պատճառը, սա է պատճառը, նա է պատճառը։

Բա ո՞վ պիտի գնա ու պարզի՝ իրականում ինչ է կատարվում։ Քաղաքացի՞ն։ Ես՞։

Թե՞ այն պետական մարմինը, որը հենց դրա համար ունի աշխատակազմ, լիազորություններ ու պետական ֆինանսավորում։

 

Բյուրեղավանում մարդկանց թունավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս։

Երևի խնդրի լուծման նոր մեթոդն է՝ ջուր չտանք, որ չթունավորվեն։

Ուզում եմ հասկանալ՝ քաղաքացին կամ ես ի՞նչ գործիքակազմ ունենք, որը ՀԾԿՀ-ն չունի։

Դուք ունեք աշխատակազմ։ Լիազորություններ։ Պետական ֆինանսավորում։ Կարգավորվող կազմակերպության նկատմամբ գործիքակազմ։

Գնացեք և ստուգեք։ Դրա համար եք ստեղծված։

Այլապես սա հակամարդկենտրոն ու հակահաղորդակցային վերաբերմունք է քաղաքացու նկատմամբ։

Հետևաբար առաջարկս ուժի մեջ է․ ՀԾԿՀ-ն վերանվանենք «Ինքներդ ստուգեք» հանձնաժողով։

Գոնե անունը գործունեությանը կհամապատասխանի։

Լրատվամիջոցներին էլ խնդրանք․ եթե անդրադառնաք թեմային, ձեր լսարանին առաջարկեք հայտնել բնակավայրը/հասցեն, նախատեսված ջրամատակարարման տևողությունը և փաստացի քանի ժամ են ջուր ստանում։

Հավաքենք ու նորից ուղարկենք՝ հնարավորինս «չափելի, հստակ փաստարկված և ժամկետի մեջ ստուգելի»։

Եթե դա էլ բավարար չլինի, հաջորդ անգամ ինքներս մոնիտորինգ կանենք, արձանագրությունները կկազմենք, որոշման նախագիծն էլ կգրենք։

ՀԾԿՀ-ին կմնա ստորագրել։

Մի բան էլ պետական մարմնին անելու թողնենք։

Հ.Գ. Հաջորդիվ առանձին-առանձին կանդրադառնամ կոնկրետ բնակավայրերին ու հասցեներին և կներկայացնեմ, թե ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ ինչպիսի «ֆանտաստիկ», երբեմն էլ պարզապես իրականությունից ու գործից անտեղյակ մեկնաբանություններ են ներկայացնում ՀԾԿՀ-ն ու «Վեոլիա Ջուրը»»,-գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular