ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկե գնդակի հաղթողը ՊՍԺ-ում կամ Իսպանիայի հավաքականում չէ․ Ժոզե Մոուրինյու

ՍՊՈՐՏ

Լա Լիգայի 2026/27 մրցաշրջանի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի Պրիմերա վերադարձած «Մալագային»: Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը վեց օրվա ընթացքում անցկացնում է իր երրորդ հանդիպումը, ինչը ենթադրում է մեկնարկային կազմի որոշակի ռոտացիա՝ չնայած վնասվածքների լուրջ խնդիրներին:

Թեև տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, Մադրիդում այն փակված են համարում, իսկ վնասվածք ունեցողների ցուցակը մնում է անփոփոխ․ Մենդի, Միլիտաո, Ասենսիո, Չուամենի, Տիագո Պիտարչ, Ռոդրիգո և Էնդրիկ։ Ստեղծված իրավիճակում հայտացուցակում են հայտնվել երիտասարդական թիմի չորս ֆուտբոլիստներ: Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պորտուգալացի մասնագետն անդրադարձել է մի շարք առանցքային թեմաների.

«Ոսկե գնդակի» ու քաղաքականության մասին. «Անհատական մակարդակում դա շատ գեղեցիկ մրցանակ է, որը պետք է բաժին հասնի այնպիսի խաղացողների, որոնց կարոտում ես նրանց կարիերայի ավարտից հետո՝ Մարադոնա, Զիդան, Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու, Մեսսի։ Չի կարելի այն տալ պարզապես Աշխարհի առաջնությունում կամ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ Աշխարհի լավագույն 3-4 ֆուտբոլիստներն այստեղ են՝ «Ռեալում»։ Բայց երբ խառնվում է քաղաքականությունը, ինձ դա դուր չի գալիս. հաղթողը ՊՍԺ-ում կամ Իսպանիայի հավաքականում չէ»։

Մբապե-Վինիսիուս համագործակցության մասին. «Նրանց միջև փոխըմբռնումը շատ մեծ է։ Գլխավորը որակն է, բայց այստեղ հարցը 2 գումարած 9 չէ, հարցը տասնմեկն է։ Մենք պետք է գործենք որպես մեկ միասնական թիմ, այսպես մենք ավելի լավը կլինենք»։

Բելինգհեմի ազդեցության մասին. «Նա եզակի և տպավորիչ խաղացող է՝ շատ կարևոր թիմի համար։ Մադրիդիստները գալիս են «Բեռնաբեու»՝ տեսնելու այս տարբերվող խաղացողներին, բայց նաև ակնկալում են տեսնել, թե ինչպես է թիմը միասնական խաղում ու ոչնչացնում մրցակցին»։

Վնասվածքների և կազմի մասին. «Էնդրիկն ամենամոտն է վերադարձին, սակայն ռիսկի չենք դիմի։ Չուամենիի հարցում պետք է վերահսկել նրա՝ օր առաջ խաղալու էմոցիաները, գերադասում եմ սպասել: Կուկուրելյան մեկնարկային կազմում կլինի, իսկ եթե վառելիքը վերջանա՝ Ալվարոն պատրաստ է փոխարինել։ Դիոմանդեն, ով բարդ ամառ է ունեցել և չի մարզվել «Լայպցիգում», աստիճանաբար մարզավիճակ է հավաքում»։

Հավաքականների դադարի մասին. «Այն ինձ անհանգստացնում է, քանի որ շատ երկար է տևում։ Ինձ ավելի շատ մտահոգում են նրանք, ովքեր մեկնում են ու չեն խաղում։ Կան մարզիչներ, օրինակ՝ Անչելոտին, որոնց հետ խնդիր չկա, բայց մյուսների հետ բարդ է. հույսներս դնում ենք պրոֆեսիոնալիզմի և հարգանքի վրա»։

Մոուրինյուի համար սա 9-րդ դիմակայությունն է «Մալագայի» դեմ (6 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն): Անդալուսական ակումբը վերջին անգամ «Բեռնաբեու» է այցելել 2017 թվականին, երբ Կրիշտիանու Ռոնալդուի գոլը դժվարին հաղթանակ պարգևեց մադրիդցիներին (3:2)։ Նորահայտ «Մալագան», որն առաջին տուրերում պարտվել է «Ատլետիկոյին» (0:2) և ոչ-ոքի խաղացել «Դեպորտիվոյի» հետ (1:1), այժմ կփորձի անակնկալ մատուցել Մադրիդում, մինչդեռ Մոուրինյուի թիմը նպատակ ունի ամրապնդել դիրքերը միջազգային դադարից առաջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular