ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խուլիան Ալվարեսը կարող է միակողմանի խզել պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար

ՍՊՈՐՏ

Մոնակոյում կայացած վերջին հանդիպումից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի շուրջ Մադրիդի «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» միջև համաձայնություն ձեռք բերելն անհնար է: Սակայն արգենտինացի հարձակվողը կատալոնական ակումբ տեղափոխվելու ևս մեկ, թեկուզև ծայրահեղ տարբերակ ունի։ Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։

Խոսքը պայմանագրի միակողմանի խզման մասին է։ Իսպանիայում գործող թիվ 1006 Թագավորական հրամանագրի համաձայն, որը կարգավորում է պրոֆեսիոնալ մարզիկների աշխատանքային հարաբերությունները, ֆուտբոլիստն իրավունք ունի գնալ նման քայլի։ Քանի որ երկու ակումբներն էլ ներկայացնում են նույն երկիրը, ՖԻՖԱ-ն այս կոնֆլիկտին միջամտելու իրավասություն չունի:

Հրամանագրի 16-րդ հոդվածում հստակ նշվում է, որ մարզիկի կողմից պայմանագրի միակողմանի խզման դեպքում ակումբն իրավունք ունի փոխհատուցում ստանալ։ Եթե կողմերը չեն կարողանում ինքնուրույն համաձայնության գալ, ապա փոխհատուցման չափը սահմանում է աշխատանքային դատարանը՝ հաշվի առնելով մարզական հանգամանքները, ակումբին հասցված վնասը և պայմանագրի խզման դրդապատճառները։

Եթե Ալվարեսը դիմի այս քայլին, հենց «Բարսելոնան» որպես երկրորդային պատասխանատու ստիպված կլինի վճարել դատարանի կողմից սահմանված տուգանքը, եթե ֆուտբոլիստը մեկ տարվա ընթացքում պայմանագիր կնքի նոր ակումբի հետ:

Ուշագրավ է, որ այդ գումարը երբեք չի կազմի Ալվարեսի պայմանագրում ամրագրված անհավանական 490 միլիոն եվրո հրաժարագինը։ Իսպանական դատարանները նման հսկայական կետերը խաղացողների նկատմամբ չարաշահում են համարում:

Հիշեցնենք, որ արգենտինացու գործող պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 12,5 մլն եվրո՝ հարկումից հետո՝ մոտ 6,2 մլն մաքուր եկամուտ: Ուստի, դատարանի կողմից սահմանվելիք իրական գումարը ձևավորվելու է հենց այս պայմաններից ելնելով, ինչը խիստ ձեռնտու է «Բարսելոնային»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular