ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հրատարակվել են «Սոլֆեջո» և «Երաժշտական գրականություն» առարկաների նոր ծրագրերը՝ նախատեսված երաժշտական և արվեստի դպրոցների համար։ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի  շրջանակում կատարված աշխատանքը կարևոր է երաժշտական կրթության բովանդակության արդիականացման և երաժշտական դպրոցներում դասավանդման միասնական ու ժամանակակից մոտեցումների ձևավորման առումով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նոր ծրագրերը երաշխավորվել են գործածության ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի հունիսի 10-ի թիվ 1109-Ա/2 և հունիսի 15-ի թիվ 1148-Ա/2 հրամաններով։ Դրանք նախատեսված են համապատասխան դասարաններում դասավանդող մանկավարժների համար որպես մեթոդական ուղեցույցներ։

Առարկայական ծրագրերի մշակմանը մասնակցել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մասնագետները՝ համադրելով բարձրագույն մասնագիտական կրթության և երաժշտական դպրոցների մանկավարժական փորձը։

«Սոլֆեջո» առարկայի 5-ամյա և 7-ամյա ուսուցման ծրագրերի հեղինակներն են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր, երաժշտության տեսության ամբիոնի վարիչ Ռուզաննա Ստեփանյանը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի երաժշտության տեսության դասատու Աննա Հարությունյանը։ Ծրագիրն ուղղված է երաժշտական լսողության, ռիթմի, ինտոնացիոն ճշգրտության և երաժշտական մտածողության զարգացմանը։

«Երաժշտական գրականություն» առարկայի ծրագիրը հեղինակել են Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մասնագետներ Մելինե Սելվինազյանը, Նաիրա Գրիգորյանը, Քնարիկ Թորոսյանը։ Այն ընդգրկում է երաժշտության պատմության, ոճերի, ժանրերի և հայ երաժշտական ժառանգության համակարգված ուսումնասիրությունը։

Ծրագրերի մշակումը կարևոր է նաև «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադայի անցկացման համար, որն իրականացնում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Նոր ծրագիրը հնարավորություն է տալիս օլիմպիադայի մասնագիտական բովանդակությունն առավել սերտորեն կապել դպրոցներում իրականացվող ուսուցման  գործընթացի հետ՝ ստեղծելով միասնական կրթական և մասնագիտական միջավայր։

Հրատարակված ծրագրերը մանկավարժներին հնարավորություն կտան դասապրոցեսը կազմակերպել առավել համակարգված՝ միաժամանակ պահպանելով ստեղծագործական և մեթոդական ճկունությունը՝ միտված երաժշտական կրթության որակի շարունակական բարելավմանը և սովորողների մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular