ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, թե իրենք գտնելու են այն ԱԱԾ-ականին, ով (իբր թե, շեշտենք՝ իբր թե) տեղեկության արտահոսք է թույլ տվել, վարչապետերեն ասած՝ «սլիվ» է արել: Ու այդ արտահոսքից նախագահ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները նախապես տեղյակ են եղել փաշինյանական իշխանության իրավապահների առավոտ-գիշերհանա խուզարկությունների մասին: Նաև սպառնաց, որ «խլուրդներին» հայտնաբերելու են, պատժելու են, ինքը մտնելու է ենթակա կառույցների շենքեր, և ով դեմը դուրս գա, գործից ազատելու է և էլի նման սպառնալիքներ՝ իր «կրքոտ» ոճով:

Բայց այստեղ հետաքրքիր է միանգամից երկու բան: Առաջինը՝ արտահոսքերի կամ «սլիվների» հետ կապված: Հիշեցնենք, որ երբ հունիսի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում իշխանության ենթակա իրավապահ մարմինները թույլ չտվեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական հարցերով մեկնել արտերկիր, այդ պահը պատկերող ծառայողական տեսանյութը, որը ԱԱԾ տիրապետման տակ է, արագորեն «սլիվ» արվեց քպական քարոզչամիջոցներով: Դա ապօրինություն էր: Բայց Փաշինյանն անձամբ ոչ միայն սկսեց արդարացնել իր իշխանության այդ ցածր արարքը, այլև հունիսի 18-ին հայտարարեց, որ պետք չէ ամեն ինչում քաղաքական պատվեր փնտրել, քանի որ ԱԱԾ ցանկացած շարքային աշխատակից, ով հասանելիություն ունի համակարգին, տեսականորեն կարող է ինքնուրույն որոշում կայացնել և նման նյութեր արտահոսեցնել մամուլ: «ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ արտահոսք տա կամ չտա»,- ընդգծել էր այն ժամանակ Փաշինյանը:

Նրա ասածը, որքանով էլ , մեղմ ասած, սխալ, անթույլատրելի ու քննադատելի է հնչում, այս դեպքում կարևոր է այն առումով, որ փաստացի հենց ինքն էր գործնականում արտոնել, որ ԱԱԾ ցանկացած աշխատակից ինչ ու երբ ուզում է՝ արտահոսեցնի կամ «սլիվ» անի:

Երկրորդը, որ շատ ավելի էական է: Կոնկրետ խուզարկությունների մասին «աշխատանքային» տեղեկատվության կարծեցյալ արտահոսքի հետ կապված: Ամենևին բարդ չէ պարզել, թե հատկապես ով, երբ ու որտեղ է այդ «սլիվն» արել: Մենք նույնիսկ անվանապես կարող ենք նշել «սլիվ» անողին: Նիկոլ Փաշինյանին պարզապես պետք է կանգնել հայելու առաջ: Ախր հենց ինքն էր Քոչարյանների վրա հարձակման նախօրեին ԱԺ-ում հրահանգներ տալիս այդ թեմաներով: Հիմա Հայաստանում ապրող ցանկացած մարդու համար ի՞նչ մի բարդ բան է, մանավանդ առկա բազում նախադեպերի վրա հիմնվելով, եզրակացնել, որ դրան հաջորդելու են «մասկի-շոու» զանգվածային հարձակումներ: Եզրակացնել ու թեթևակի ծաղրելով կամ գուցե առանց ծաղրի նշույլի դռան վրա մի գրություն փակցնել՝ «բարի գալուստ». 12 ժամ հետո չգան, 24 ժամվա մեջ հո կգան: Կրկնենք՝ օրինակները բազմաթիվ են: Այնպես որ, իրավապահ համակարգից որևէ «սլիվի» կարիք դժվար թե լինի..

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular