ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ Տուլիպա

ՍՊՈՐՏ

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան խոսել է ակումբի՝ պատմական հաղթանակի ու հայկական ֆուտբոլի համար մեծ ձեռքբերման մասին։

​Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթանակ տոնեց։ Երկու խաղերի արդյունքում հաղթելով 2-1 հաշվով՝ «Արարատ-Արմենիան» նվաճեց Եվրոպա լիգայի լիգայի փուլի ուղեգիր։ Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվարագավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլ նաև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։

«Այս հաղթանակը կարևոր էր ոչ միայն «Արարատ-Արմենիայի» ու ֆուտբոլիստների համար, այլ նաև հայկական ֆուտբոլի համար, որովհետև առաջին անգամ հայկական ակումբը որակավորվում է ԵԼ լիգայի փուլ։ Երբ եկա ակումբ, նպատակս էր՝ ֆուտբոլիստները կարողանան իրենց առջև նպատակներ ու երազանքներ դնել, հավատալ, հետո՝ իրագործել։ Այդ համոզմունքով է աշխատել ամբողջ ակումբը։ Հիմա էլ չկա որևէ պատճառ, որ մենք մեզ զրկենք այդ երազանքներից, գնալու ենք հաջորդ նպատակների հետևից։

Միանշանակ լավագույն խաղը չէր մեր, նամանավանդ առաջին խաղակեսում։ Երբ գնդակով էինք, շտապում էինք, երկար փոխանցումներով էինք խաղում, ինչը բնորոշ չէ մեզ։

Երկու գործոն կառանձնացնեմ, որոնք հաղթանակի գրավականն էին․ առաջինը դա ընդմիջումն էր, որը ճիշտ օգտագործեցինք, երկրորդը՝ բախտը։ Այսօր, կարող ենք ասել, որ բախտը լիովին մեր կողմից էր»,-ասել է Տուլիպան հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Հարցին, թե առաջինն ինչ է մտածել, երբ հնչել է մրցավարի՝ խաղն ավարտելու սուլիչը, մարզիչը պատասխանեց․

«Առաջին անգամ է, որ աշխատում եմ արտասահմանում, ու այստեղ ինձ ու իմ ընտանիքին լավ են ընդունել։ Նման պահերին մտածում ես այն մարդկանց մասին, որոնց ուրախացրել է այս հաղթանակը, առաջին հերթին երկրի համար ուրախացա, ակումբի համար, այն մարդկանց համար, ովքեր հավաքվել էին մարզադաշտում, աջակցում էին, ակումբի բոլոր աշխատակիցների համար։ Ես ընդհանրապես սիրում եմ լուրջ և հավասարակշռված լինել, բայց լրագրողը ստիպեց ինձ արտասվել։ Դա խոսում էր իմ էմոցիաների մասին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների աշխատասիրության, ձգտման համար»,- ասել է Տուլիպան։

Ավելացնենք, որ Մանուել Տուլիպան նաև կատարել է նախօրեին տված խոստումը՝ սափրվել «Արարատ-Արմենիայի» հաղթանակի դեպքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular