ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նեպալը մերժել է օտարերկրյա փրկարարների՝ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու առաջարկները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նեպալը հրաժարվել է մի շարք երկրների՝ որոնողափրկարարական խմբեր ուղարկելու առաջարկից՝ 469 մարդու կյանք խլած ավերիչ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու նպատակով։ Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ սեփական ուժային կառույցներն ի վիճակի են հաղթահարել նման գործողությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Kathmandu Post (KP) թերթին։

Հանրապետության ԱԳՆ հայտարարության համաձայն՝ նման առաջարկները լիովին բնական են։ Սակայն նեպալյան ուժային կառույցները որոնողափրկարարական գործողություններ են իրականացնում, և այժմ նման օգնության կարիք չկա, ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Կառավարությունը նման որոշում է կայացրել Նեպալի բանակի և ոստիկանության հանձնարարականով, նշում է KP-ն։ Նեպալցի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ հաշվի է առնվել 2015 թվականի երկրաշարժից հետո որոնողափրկարարական աշխատանքների անցկացման փորձը, երբ օտարերկրյա փրկարարների ներհոսքը և երկրների միջև մրցակցությունը համակարգման և կառավարման զգալի խնդիրներ առաջացրեցին։

Նեպալի արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ արտակարգ արձագանքման խումբ է ձևավորել՝ ջրհեղեղի հետևանքով տուժած կամ անհետ կորած օտարերկրյա քաղաքացիների որոնումն ու փրկությունը համակարգելու համար։ Խումբը տեղեկություններ է հավաքում պատահարի գոտում հայտնված օտարերկրյա քաղաքացիների մասին, փոխգործակցում է պրոֆիլային գերատեսչությունների հետ և ապահովում ստուգված տեղեկատվության փոխանցումը նրանց ընտանիքներին ու դիվանագիտական ներկայացուցչություններին։

Հիշեցնենք, որ Ջրհեղեղի հզոր ալիքը Նեպալի հյուսիսային շրջաններին հարվածել է չորեքշաբթի առավոտյան։ Նախնական տվյալներով՝ հեղեղատարը ձևավորվել է Նեպալի և Չինաստանի սահմանին՝ «Ռասուվագադհի» սահմանային անցակետից մոտ 20 կմ հյուսիս-արևելք ձնահյուսքի փլուզման հետևանքով։

Որոնողափրկարարական գործողությանը մասնակցում է անվտանգության ծառայությունների 13,295 աշխատակից՝ Նեպալի բանակի, զինված ոստիկանական ուժերի և ոստիկանության կազմից։ Անհետ կորած է համարվում ավելի քան 1,000 մարդ, ավելի քան 3,200-ը փրկվել են։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular